Ապրիլի 11-ին Վաշինգտոնի Քենեդիի անվան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի եւ իր ղեկավարած «Մետաքսի ճանապարհը» երաժշտախմբի համերգը, որի կազմակերպմանը ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը:
Ցեղասպանության 90-ամյակի միջոցառումների պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, թե համերգի ընթացքում ներկայացվել են տարբեր երկրների՝ Չինաստանի, Իրանի, Ռումինիայի, Ֆրանսիայի ազգային մեղեդիները: Ծրագրում մեծ մտեղ են գրավել Կոմիտասի ստեղծագործությունները:
Համերգին ներկա էին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոնգրեսի անդամներ, Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը, բազմաթիվ արվեստագետներ եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ: