Երեւանի մետրոպոլիտենի ներկայացուցիչները չեն մեկնի Բաքու

Ապրիլի 26-27-ին Բաքվում տեղի ունենալիք ԱՊՀ «Մետրո» տնտեսական խորհուրդի նիստին Երեւանի մետրոպոլիտենի ներկայացուցիչները չեն մասնակցելու:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Երեանի մետրոպոլիտեն» ընկերության լրատվության պատասխանատու Արուսյակ Գեւորգյանը, իրենք ստացել ԱՊՀ «Մետրո» տնտեսական խորհուրդի հրավերը, բայց հրաժարվել են գնալ Բաքու՝ նիստի ընթացքում քվեարկության իրավունքը փոխանցելով Մոսկվայի ներկայացուցչությանը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նախկին խորհրդային հանրապետությունների մետրոպոլիտենների ղեկավար ներկայացուցիչները Բաքվում քննարկելու են ոլորտի զարգացմանը վերաբերող խնդիրներ:


Կարինե Քալանթարյան