«Վրաստանը ռազմական ծախսերի ծավալով առաջատարն է Հարավային Կովկասում»

Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այցելել է Կրցանիսիի ռազմական պատրաստության կենտրոնը, որը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում:

«Մեր զինվորները պետք է լինեն լիովին պաշտպանված, լավ հագնված, լավ կերակրված եւ հոգատարությամբ շրջապատված», - ասել է Սահակաշվիլին: - «Եթե ունենանք նման բանակ, մենք նույնպես լավ պաշտպանված կլինենք»:

Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի 0քրուաշվիլին, որն այսօր ուղեկցում էր նախագահին, ասել էր, թե այս տարի «Վրաստանը ռազմական ծախսերի ծավալով առաջատարն է Հարավային Կովկասում»:

«Սահակաշվիլիի օրոք մեր բանակի բյուջեն այնքան է, որքան ողջ պետական բյուջեն էր Շեւարդնաձեի օրոք», - հայտարարել էր 0քրուաշվիլին:


Արմեն Դուլյան, Պրահա