«Կովկասում Ռուսաստանի առավել հնարավոր դաշնակիցը Ադրբեջանն է», - գտնում է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ահմեդ Բիլալովը:
«Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա հիմնավորում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական դաշնակիցը պետք է լինի համեմատաբար բարձր տնտեսական աճ ունեցող երկիր` կանխատեսելի քաղաքական ուղեգծով, որն անակնկալներ չի մատուցի եւ աչքի կընկնի ներքին կայունությամբ:
«Վերլուծելով այս բոլոր ցուցանիշերը, կարելի է միայն մեկ եզրակացության հանգել՝ Կովկասում Ռուսաստանի առավել հնարավոր դաշնակիցը Ադրբեջանն է», - կարծիք է հայտնում պատգամավորը:
Նրա վկայությամբ, Միխեիլ Սահակաշվիլին արդեն իրեն տեսնում է համակովկասյան առաջնորդի դերում, սակայն Իլհամ Ալիեւը ավելի մեծ շանսեր ունի դառնալու«հավասար ղեկավարների մեջ առաջինը»:
«Նա ունի ժամանակակից մենթալիտետ, լավ կրթություն, նրան հասկանում են թե’ Ռուսաստանում, թե’ Արեւմուտքում: Եվ ամենակարեւորը՝ Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան հարեւաններինը», - փաստում է Ահմեդ Բիլալովը:
Արմեն Դուլյան, Պրահա