Ինչպես հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը, անցած շաբաթավերջին Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչ Ջեյմս Լանգեվինը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հետեւել ամերիկյան քաղաքական եւ հասարակական գործիչների օրինակին եւ Հիշատակի իր տարեկան ուղերձում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի անդամը կոչ է արել նախագահ Բուշին հստակ գնահատական տալ դաժանություններին՝ ինչպես փետրվարին դա արեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը:
«Դեսպանը ընդամենը կրկնել է ԱՄՆ նախագահներ Ռեյգանի եւ Բուշի, ինչպես նաեւ բազմաթիվ հայտնի գիտնականների գնահատականը», - ասել է Լանգեվինը՝ ավելացնելով, թե «ռեպռեսիաներին դիմակայելու հայերի ունակությունը նրանց՝ գոյատեւելու կամքի վկայությունն է»:
«ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է միաձայն ճանաչել եւ քննադատել հայերի դեմ իրականացված ոճրագործությունը», - հայտարարել է կոնգրեսական Լանգեվինը: