Սերգեյ Բագապշ. «Աբխազիան պատրաստ է ցանկացած սցենարի»

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը երեքշաբթի օրը ասել է, որ Վրաստանի հետ հարաբերություններում Աբխազիան պատրաստ է «ցանկացած հնարավոր զարգացումների»:

«Մենք պատրաստ ենք բազմաթիվ սցենարների: Բայց հուսով ենք, որ դրանք խաղաղ սցենարներ կլինեն», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Աբխազիայի նախագահը:

Ափսոսանք հայտնելով Վրաստանի հետ խաղաղ համաձայնագրի բացակայության կապակցությամբ՝ Բագապշը ասել է. - «Հանրապետություն անցկացվում են պահեստի զինծառայողների վարժանքներ: Նրանք բոլորը մասնակցել են պատերազմին եւ բազմափորձ զինվորականներ են»:

Բագապշը նաեւ փոխանցել է, որ ինքնահռչակ չորս հանրապետությունների՝ Աբխազիայի, Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի, ղեկավարների հանդիպման անցկացման վայրի եւ ժամկետի մասին կհայտարարվի «մոտ օրերս»:

«Վաղը կամ մյուս օրը», - ճշտել է նա: - «Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում կամ Հյուսիսային Կովկասում»: