(Շաբաթ, 12-ը մարտի)
«Մեր պետության եւ հասարակության կենսագործունեության ցանկացած բնագավառում ամենամեծ դեֆիցիտը միտքն է՝ առաջարկը, գաղափարը, ծրագիրը», - խտացնում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը։ - «Քաղաքական մտքի զարգացման, պետական շինարարության, բազմաթիվ եւ բազմաբնույթ այլ կարեւորագույն եւ հրատապ լուծումներ պահանջող հիմնախնդիրների շուրջ մտքեր են փոխանակում եւ բանավիճում առավել հաճախ լրագրողները լրագրողների հետ, երբեմն լրագրողները քաղաքական գործիչների հետ։ Եվ այս հարցերով իրար հետ գրեթե չեն բանավիճում քաղաքական գործիչները... Մի՞թե հրապարակի վրա եղած տեսակետները, գաղափարներն ու առաջարկներն այնքան ընդգրկուն, ճշմարիտ, վերջնական, համոզիչ եւ, ամենակարեւորը, արդյունավետ են, որ որեւէ քննարկում ավելորդ է»: Ըստ թերթի, մեր պետական ու քաղաքական այրերի գերակշիռ մեծամասնության «միտքը շատ ավելի հողեղեն ու նյութական թեմաներ են զբաղեցնում»: «Այդ է նաեւ պատճառը, որ այսօր քաղաքական դաշտում մրցակցում են ամբոխավարական կոչերն ու խոստումները, ընտրակաշառքը եւ ուժային լծակները», - շաղկապում է «Հայոց աշխարհ»-ը։
Անդրադառնալով հայկական երկաթուղու մոտալուտ սեփականաշնորհման մասին օրերս տարածված տեղեկատվութանն ու հաջորդած հերքումներին՝ «Հայկական ժամանակ» թերթը նշում է. - «Եթե մի փոքր ավելի ռեալ նայենք իրականությանը, կհասկանանք, որ Հայկական երկաթուղին վաղուց է սեփականաշնորհված, ու նրա սեփականատերերը վաղուցվանից Անդրանիկ Մանուկյանն ու Արարատ Խրիմյանն են: Նրանք վարվում են այնպես, ինչպես վարվում են մյուսները... Ի՞նչ է, օրինակ, կրթության եւ գիտության նախարարությունը սեփականաշնորհված չէ՞: Իհարկե, սեփականաշնորհված է, եւ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը այնտեղ ունեն իրենց որոշակի բաժնեմասը: Կամ էլ, ասենք, ոստիկանությունը մի՞թե Հայկ Հարությունյանի, Հովհաննես Վարյանի, Արարատ Մահտեսյանի ու էլի մի քանի հոգու սեփականությունը չէ: Իսկ ո՞վ է գլխավոր դատախազության սեփականետերը, եթե ոչ Աղվան Հովսեփյանը: Կամ մի՞թե բանակը Սերժ Սարգսյանի սեփականությունը չէ, կամ էլ կառավարությունը` Անդրանիկ Մարգարյանի, այնպես, ինչպես դատարանները` Դավիթ Հարությունյանի: Մի՞թե չգիտեք, որ Երեւանի Էրեբունի համայնքը Թոխմախի Մհերի սեփականությունն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Ռոբերտ Քոչարյանի», - շրջանակում է «Հայկական ժամանակ»-ը: Այնպես որ, ըստ թերթի, ե’ւ նման տեղեկությունների տարածումը, ե’ւ դրանց հերքում անիմաստ զբաղմունք է. ամեն ինչ ի սկզբանե պարզ է:
«Դուք հարո՞ւստ մարդ եք» հարցին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը «Ազգ» թերթում պատասխանում է. - «Ես կարող եմ ասել, որ ֆինանսապես ապահովված մարդ եմ, ինչը եւ ցանկանում եմ ձեզ»: Նրա կարծիքով, Կենտրոնական բանկը այսօր Հայաստանում ամենակայացած ինստիտուտն է: Ինչ վերաբերում է քննադատությանը, Սարգսյանը ասում է. - «Երբ մենք մասնագիտական քննադատություն ենք հայտնաբերում, դա մեզ չափազանց ուրախացնում է: Սակայն, ցավոք, դրանք շատ չեն: Գերակշռում են քաղաքական քննադատությունները, որոնց չենք արձագանքում, քանի որ քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Միայն այս շաբաթվա ընթացքում առնվազն 2-3 անգամ ադրբեջանական զինուժը լրջորեն խախտեց հրադադարի ռեժիմը՝ դիվերսիոն եւ այդօրինակ այլ գործողությունների դիմելով Արցախի զինուժի պաշտպանական բնագծերի մոտ։ «Արդյոք ադրբեջանական կողմի այդ քայլերը արվում են զուտ մարտավարական նկատառումներո՞վ, թե՞ գործ ունենք հստակ նախապատրաստված սադրանքների հետ» հարցին ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին պատասխանել է. - «Վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած դեպքերն իրոք մտածելու տեղիք են տալիս։ Հատկապես որ դրանք կրում են պարբերական բնույթ եւ հիմնականում ուղեկցվում են կրակային տարբեր միջոցների կիրառմամբ: Ադրբեջանական կողմի ձեռնարկած քայլերը, ես կասեի, ինչ-որ բանի հասնելու անպտուղ փորձեր են, որոնք չարդարացված կորուստներից բացի, ոչ մի բան չեն կարող տալ... Եթե ադրբեջանական կողմը նմանօրինակ միջադեպեր է հրահրում մեր զինուժի մարտունակությունը «տնտղելու» նպատակով, ապա, կարծում եմ, վերջին շրջանում սահմանային գոտում տեղի ունեցած դեպքերը, որոնք իրավամբ հակառակորդի օգտին չեն խոսում, համապատասխան հետեւություններ անելու մեծ հնարավորություններ են տալիս»։ «Սահմանային գոտու անվտանգության ապահովումը մշտական ուշադրության կենտրոնում է ու այն պաշտպանվելու է սրբորեն՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում հավաստիացնում է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վաչե Սարգսյան