Վրաստանի խորհրդարանի չորեքշբթի օրը կայանալիք նիստում նախատեսվում է հատուկ բանաձեւ ընդունել Վրաստանում տարածքում ռուսաստանյան ռազմակայանների մասին:
«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը պատգամավոր Գիգա Բոկերիան գործընկերներին է ներկայացրել բանաձեւի նախագիծը, որով պահանջվում է մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը դուրս բերել ռուսաստանյան ռազմակայանները Բաթումից եւ Ախալքալակից: Նշվում է նաեւ, թե, հակառակ 1999 թվականի ստամբուլյան համաձայնագրի, ռազմակայանները մինչեւ այժմ դուրս չեն բերվել՝ «ռուսական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով», ինչի արդյունքում ռուսական ռազմակայանները ներկայումս չունեն իրավական կարգավիճակ:
Բանաձեւը նախատեսում է, որ եթե կողմերը այս հարցում համաձայնության չհանգեն մինչեւ մայիսի 1-ը, Վրաստանի արտգործնախարարությունը կդադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը ռուսաստանցի զինծառայողներին, իսկ ռազմակայանների պարտքերը կձեւակերպի որպես Ռուսաստանի պետական պարտք Վրաստանին:
Ախալքալակից ռազմակայանի դուրսբերման դեմ է հանդես գալիս Ջավախքի հայ բնակչությունը, քանի որ ռազմակայանում ոչ միայն իրենց ծառայությունն են անցնում մեծ թվով հայեր, այլեւ այդտեղ աշխատելը տեղի հայերի համար հաճախ միակ եկամտի աղբյուրն է: