Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի խորհրդարանի՝ Սաեյմայի նախագահ Ինգրիդ Ուդրեն երեկ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
«Ազատություն» ռադիոկայանին տիկին Ուդրեն հայտնեց, թե հայ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:
«Կարծում եմ՝ Լատվիայն եւս իր տեսակետը կհայտնի Հայերի ցեղասպանության կապակցությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանը նույնպես պետք է ակնկալի, որ պետությունը, որն այն արել է, կճանաչի եւ կտա պատմության իր գնատականը», - հայտարարեց Լատվիայի խորհրդարանի խոսնակը:
Անդրադառնալով Լատվիայի կողմից Հայոց ցեղասանության ճանաչմանը, Սաեյմայի նախագահն ավելացրեց. «Նախ դա խորհրդարանի քննարկման խնդիր է, բայց մենք այլ երկրների խորհրդարանականների հետ միասին աշխատում ենք միջազգային կազմակերպություններում, ու եթե այնտեղ բարձրացվեն կամ քննարկվեն նման բանաձեւեր՝ մենք անպայման կսատարենք դրանց ընդունմանը»:
«Մենք մեծ փորձ ունենք, որը կարող ենք փոխանցել Հայաստանին, եւ եթե դա Հայաստանին անհրաժեշտ է՝ մենք միշտ պատրաստ ենք, մեր դռները բաց են», - նշեց Ինգրիդ Ուդրեն՝ պատասխանելով Հայաստանի եւ Լատվիայի միջեւ համագործակցության եզրերի մասին հարցին:
Նանե Աճեմյան