Մոսկվայում սպանվել են հայազգի գործարարներ

Մոսկվայում հինգշաբթի օրը Գարիբալդիի փողոցում տեղի ունեցած միջադեպի զոհերից երկուսը եղել են հայազգի գործարարներ՝ 34-ամյա Վարդան Առաքելյանը եւ 23-ամյա Ռոման Առաքելյանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Գարիբալդիի եւ Ակադեմիկոս Պիլյուգինի փողոցների խաչմերուկում ժամը 14:00-ի սահմաններում անհայտ անձինք հրազենային կրակահերթեր են արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեքենայի վրա, ինչի հետեւանքով Առաքելյան եղբայրները եւ մեքենայում գտնվող երրորդ անձը տեղում մահացել են: Եվս երկու մարդ վիրավորվել են:

Բոլոր զոհերը գործարարներ են եղել: Մոսկվայի իրավապահ մարմինների փոխանցմամբ, փաստերը վկայում են, որ սպանությունը պատվիրված է եղել:

Հանցագործներն առայժմ հայտնաբերված չեն: Սպանության կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: