«Հայաստանը Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ տարածքներում բնակեցրել է 23 հազար մարդու», - երկուշաբթի օրը հայտարարել է Վիեննայում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Պարվիզ Շահբազովը:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Շահբազովը հայտարարել է, թե տարածքների վերադարձը կանխելու նպատակով Հայաստանը իրականացնում է դրանց բնակեցման քաղաքականություն, ինչը արգելակում է բանակցային գործընթացը:
«Բնակեցումը նպատակային, պլանավորված եւ կազմակերպված է եւ իրականացվել է Հայաստանի կառավարության անմիջական մասնակցությամբ», - հայտարարել է Շահբազովը:
Նրա խոսքերով, ԵԱՀԿ փաստահավաք առաքելության որոշ անդամներ՝ չսպասելով արդյունքների պաշտոնական հրապարակմանը, հանդես են եկել վերաբնակեցումն արդարացնող եւ դրա ծավալները նվազեցնող հայտարարություններով:
ԵԱՀԿ խոսնակ Ռիչարդ Մերֆին հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել ադրբեջանական կողմի մեղադրանքները:
Գերմանացի դիվանագետ Էմիլի Հաբերի գլխավորած ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններում վերաբնակեցման մասին Բաքվի պնդումների ճշմարտացիությունը պարզելու նպատակով փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում իրականացրած զննման եւ բնակիչների հարցման արդյունքները երկուշաբթի օրը ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահներին:
Սպասվում է, որ առաքելության արդյունքների մասին վերջնական փաստաթուղթը հակամարտության կողմերին կներկայացվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ, որը Օսկանյանի վատառողջության պատճառով հետաձվել է մինչեւ մարտի 4-ը: