Ինչպես հաղորդել է DPA գործակալությունը, Գերմանիայում հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը՝ Քրիստոնյա-դեմոկրատական միությունը շաբաթ օրը Բունդեսթագում հանդես է եկել առաջարկով՝ դիմել Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:
Ներկայացված բանաձեւի նախագիծը կոչ է անում Գերմանիայի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ «առանց վերապահումների ընդունել իր դերակատարումը հայ ժողովրդի ներկայի եւ անցյալի հանդեպ»:
Քրիստոնյա-դեմոկրատական միության արտաքին հարաբերությունների խոսնակ Ֆրիդբերգ Պֆլյուգերը տեղեկացրել է, որ բանաձեւը քվեարկության դրվելու ժամկետը առայժմ չի որոշվել:
«Իր մշակույթի եւ պատմության տեսանկյունից Թուրքիան բավական եվրոպական չէ», - անցած շաբաթ հայտարարել էր Քրիստոնյա-դեմոկրատական միության առաջնորդ Անջելա Մերկելը:
Բանաձեւի կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ալի Իռտեմչելիկը: «Այն լի է նախապաշարմունքներով, փաստագրական սխալներով, տեղեկությունների պակասով եւ միակողմանի ակնկալիքներով», - ասել է նա:
Դեսպանը հայտարարել է, թե առաջարկելով ընդունել այս բանաձեւը՝ Գերմանիայի քրիստոնյա-դեմկրատական միությունը «իրեն դարձրել է մոլեռանդ հայկական նացիոնալիզմի խոսնակը»:
«Մենք հույս ունենք, թե իր այս բանաձեւով միությունը նպատակ չի հետապնդում վիրավորել Գերմանիայում բնակվող մեր քաղաքացիներին եւ վատացնել Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ բազմակողմ հարաբերությունները», - նշել է դեսպանը: