Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեքշաբթի օրը հերքեց շրջանառվող լուրերը, թե տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի լիազորությունների սպասվող ընդլայնումից հետո վերջինս կարող է լրջորեն հավակնել վարչապետության:
«Այդպիսի խնդիր գոյություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: - «Աբրահամյանը ինձ ընդդիմադիր չէ: Աբրահամյանը իմ կուսակից ընկերն է: Ես եմ նրան բերել կառավարություն.. Մինչեւ այժմ իմ որոշմամբ ամրագրված են եղել այն ոլորտները, այն գերատեսչությունները, որոնց ընթացիկ աշխատանքով զբաղվել է Աբրահամյանը»:
Մարգարյանը հարկ համարեց շեշտել, որ «բոլոր քաղաքական որոշումները եւ մեծ ռազմավարական խնդիրները» որոշում է ինքը՝ ավելացնելով. - «Դրա կատարման ընթացքին հետեւում է համակարգող նախարարը»:
«Մենք ցանկանում ենք նախարարություն ստեղծել, ոչ թե սուպերնախարարություն: Ուղղակի նախարարություն, որտեղ կմտնեն այնպիսի ենթակառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք մինչեւ այդ էլ համակարգում էր նախարարը [Հովիկ Աբրահամյանը]: Այսինքն՝ նոր ոլորտներ, նորլիազորություններ չեն ամրագրվում: Ուղղակի կառուցվածքային համախմբման տենդենց է գնում», - նշեց վարչապետը:
Նույնպիսի մենկաբանություն իր լիազորությունների ընդլայնման առնչությամբ հնչեցրել էր Հովիկ Աբրահամյանը:
«Այսօր էլ այդ ոլորտները ես համակարգում եմ, այսօր էլ այդ ոլորտների բոլոր խնդիրներից ես տեղյակ եմ», - փետրվարի 11-ին լրագրողներին ասել էր նա: - «Այնպես որ, եթե այդ նախարարությունը ստեղծվի, ոչ մի նոր բան չի լինելու: Եթե սուպերնախարար՝ այսօր էլ եմ սուպերնախարար»:
Ռուզան Խաչատրյան