«Հեղափոխության «անոնսները» լուրջ չեն», - «Հայոց աշխարհ» թերթում վստահեցնում է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: - «Հասարակության մեջ սոցիալական կամ էլ քաղաքական նման պահանջ չկա... Քաղաքական իրավիճակի լարման որոշ փորձեր գուցե կարվեն, բայց դրանք կունենան այն վախճանը, ինչ-որ ունեցել են նախորդ շրջանում»։ Հարցին՝ «Փոխարենը չե՞ք կարծում, որ շատ ավելի լուրջ վտանգ են սկսել ներկայացնել քրեական-զանգվածային «ռազբորկաները», նախագահի խորհրդականը արձագանքում է. - «Նման դրսեւորումների խորքային պատճառները շատ ավելի լուրջ են։ Հայրենի մեծահարուստներից շատերը ստեղծել են թիկնազորի, ոմանք նույնիսկ «հատուկ ծառայության» սեփական կառույցներ։ Ու հնարավոր է, որ անգամ առանց իրենց առաջին դեմքերի իմացության, նույնիսկ մի փոքր վեճից ամեն մեկը իր թիմը հանի եւ առաջանան այդ կարգի բախումներ, ինչպես վերջերս եղավ։ Դրանց պետությունը պետք է արագորեն արձագանքի»։
«Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով, Հայաստանի ներսում «ընդդիմադիր դաշտում առայժմ ինչ-որ խոշոր տեղաշարժեր չեն սպասվում». - «Այս պահին ոչինչ կարծես չի վկայում, որ հեղափոխական իրավիճակ կարող է ստեղծվել մոտ ապագայում... Ավելի հետաքրքրաշարժ տեղաշարժեր ակնկալվում են իշխանության ներսում»: Այս առումով, մեկնաբանը, մասնավորապես, մատնանշում է. - «Երկրում կարծես մեկնարկել է «սողացող վարչապետափոխության» գործընթացը... Ապակայունացված է եւ յուրահատուկ «կրիմինալ հավասարակշռությունը», որը վերջին տասը տարիներին «հայաստանյան դրվածքի» փաստացի հիմքն էր... Սպասվող կադրային տեղաշարժերի հարցում էլ կա որոշակի լարվածություն: Այսպես, արդեն շաբաթներ են անցել այն պահից, երբ «այսօր-վաղը» տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը պետք է ստանձներ «սուպերլիազորություններ»: Բայց կառուցվածքային այդ փոփոխությունը մինչեւ օրս տեղի չի ունեցել, եւ գուցե որոշակի շահագրգիռ ուժերի ազդեցության ներքո դեռ շատ երկար կամ ընդհանրապես տեղի չունենա»:
«Իրավունք»-ում այսօր ձեւակերպված է. - «Ինչ էլ ասեն հայրենի «անուղղելի լավատես» որոշ հայ պաշտոնյաներ, այդուհանդերձ, անզեն աչքով էլ երեւում է, որ արտաքին քաղաքական ֆոնը պաշտոնական Երեւանի համար, մեղմ ասած, հեռու է բարենպաստ կոչվելուց»:
«Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հանձնախմբի պատրաստած զեկույցում պնդում կա, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ խմբին հայտնել է, որ ԼՂ իշխանություններից Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններ վարելու մանդատ է ստացել: Արդյոք ԼՂՀ ղեկավարությունն իրո՞ք Հայաստանի նախագահին նման լիազորություն տվել է», - «Առավոտ»-ի թղթակցի այս հարցին Լեռնային Ղարաբաղի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը արձագանքում է. - «Մենք ցանկություն չունենք մեր հիմնախնդիրները լուծել Հայաստանի եւ ընդհանրապես՝ Հայաստանի ժողովրդին որեւէ բարոյական վնաս պատճառելու հաշվին: Ուստիեւ՝ Հայաստանի նախագահին ԼՂՀ կողմից մանդատ տալու վերաբերյալ հարցն անիմաստ է թվում»: «Մենք գտել ենք եւ գտնում ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության ոչ միայն արդյունավետ բանակցություններ չեն կարող լինել, այլեւ մեծ պրոբլեմներ են ստեղծում Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար՝ ինչպես կարգավորման դիվանագիտության տեսանկյունից, այնպես էլ՝ միջազգային ոլորտում ընդհանրապես», - ասում է Մանվել Սարգսյանը:
«Ի՞նչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարում էր, թե ուզում է, որ Հայաստանը լինի կազմակերպված պետություն: Այդպիսի պետության կարեւորագույն ատրիբուտներից մեկն էլ իշխանության կողմից լիովին վերահսկելի հեռուստառադիոեթերն է», - շաղկապում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հերթական քայլը կատարեց մեր պետությունը ապակազմակերպված տեսնելու ցանկություն ունեցողների դեմ՝ «Ա1+»-ի առջեւ փակելով նաեւ ռադիոդաշտը»: «Հայկական ժամանակ»-ում ամփոփված է. - «Քանի դեռ մեր երկիրը ընթանում է «կազմակերպված» լինելու ճահճուտով, Ամալյանը, իր գործողություններում ձանձրալիորեն կանխատեսելի է լինելու: Կարելի է կանխատեսել անգամ նրա գործունեւոթյան տխուր ավարտը, երբ մեր երկիրը մի օր շեղվի այդ ուղուց»:
«Հայաստանում դոլարի արժեզրկումը ֆինանսական չընդհատվող կորուստներ է պատճառում ոչ միայն արտասահմանից ստացվող դոլարով գոյության խնդիր լուծող մեր քաղաքացիների հսկա բանակին», - կրկին արձանագրվում է այսօր «Ազգ» թերթում: - «Դոլարի համառ անկումը խրտնեցնում է Հայաստանում դոլարային ներդրումներ արած արտասահմանցիներին, քանի որ նրանց բիզնեսը հայտնվում է ռիսկային վտանգավոր գոտում»: «Մինչ մերոնք համառորեն փորձում են արհեստական շունչ հաղորդել դրամին, աշխարհում դոլարն անսպասելիորեն փոխել է միտքը: Փորձագետների կարծիքով դոլարի բարձրացումը, պայմանավորված ամերիկյան տնտեսության մեջ փչած բարենպաստ քամիներով, առաջիկայում եւս կշարունակվի: Մինչդեռ», - շեշտված է «Ազգ»-ում, - «փոփոխությունների այդ ալիքները Հայաստան չեն հասնում, եւ մեր ֆինանսական շուկան շարունակում է զարգանալ սեփական, աշխարհից կտրված օրենքներով»:
Վաչե Սարգսյան