Լավրով - Ռայս հանդիպումը կկայանա Անկարայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը փետրվարի 5-ին կհանդիպեն Անկարայում՝ նախապատրաստելու Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում փետրվարի 24-ին կայանալիք Ռուսաստան - ԱՄՆ գագաթնաժողովը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, բանակցություններում կենտրոնական տեղ են զբաղեցնելու ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը՝ Բրատիսլավայում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման շրջանակներում:

Դա Ռուսաստանի արտգործնախարարի եւ Կոնդոլիզա Ռայսի՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին հանդիպումն է: