Սոցիալական հիմնադրամի նոր նախագահը Վազգեն Խաչիկյանն է

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ:

32-ամյա Խաչիկյանը ԱԺ պատգամավոր է, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ է:

Հայաստանի սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի պաշտոնում Խաչիկյանը փոխարինելու է երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնանկ արված Ֆրունզիկ Մուշեղյանին: