Այս տարի Իլհամ Ալիեւի կայցելի ավելի քան 20 երկիր

«2005 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կայցելի ավելի քան 20 երկիր», - ադրբեջանական «ANS» հեռուստաընկերությանը հայտնել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամադովը:

Նախատեսված են Ալիեւի այցերը մի շարք իսլամական երկրներ, եւ այդ շարքում առաջինը կլինի հունվարի վերջին կայանալիք առաջին այցը Իրան: Այնուհետեւ, Իլհամ Ալիեւը կմասնակցի թուրքալեզու ազգերի ղեկավարների գագաթնաժողովին Թուրքիայում:

Այս տարի Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկմի նաեւ Պակիստան, Սաուդյան Արաբիա եւ Չինանստան, ինչպես նաեւ Եվրոպա, մասնավորապես՝ Իտալիա եւ այլ երկրներ: