Վրաստանում ազգային փոքրամասնությունները վրացերենը կսովորեն մանուկ հասակից

Հունվարի վերջին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությանը առընթեր կսկսի գործել Լեզվի պալատ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, պալատը կզբաղվի Վրաստանի՝ հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում վրացերեն լեզվի ուսուցման ծրագրի իրագործմամբ: Տեղի բնակիչների երեխաները կսկսեն սովորել վրացերեն լեզուն՝ սկսած մանկապարտեզից:

Լեզվի պալատը կղեկավարի պատմաբան Բեժան Ջավախիան: