Հունվարի 27-ից փետրվարի 6-ը Պրահայում տեղի կունենա «Եվրոպական ֆիլմերի օրեր» 12-րդ փառատոնը, որի շրջանակներում կցուցադրվեն 34 լիամետրաժ եւ 21 կարճամետրաժ ֆիլմեր:
«Փառատոնի ծրագրի ստեղծմանը մասնակցել են 28 երկիր: Բացի եվրոպական պետություններից, դրանց թվում եղել են Հայաստանը, Մոնղոլիան եւ Միացյալ Նահանգները», - ըստ չեխական «CTK» գործակալության, հայտնել է փառատոնի կազմկոմիտեի անդամ Եվա Կաչերովան:
Նրա խոսքերով, փառատոնում կներկայացվեն վերջին երկու տարում ազգային եւ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր: Ինչպես եւ նախորդ տարիներին, փառատոնը ուղեկցվելու է միջոցառումների շարքով՝ կլոր սեղաններ, հանդիպումներ դերասանների եւ ռեժիսորներով, ինչպես նաեւ ավանդական շուրջօրյա «ֆիլմի մարաթոնով»՝ կինոյի ամենատոկուն սիրահարների համար:
Փետրվարի 7-15-ը փառատոնը կշարունակվի Բռնոյում: