Հայաստանի եւ Ռուսաստանի արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության համաձայնագիր

Երկու գերատեսչությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել այսօր Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի արդարադատության նախարարներ Դավիթ Հարությունյանը եւ Վիկտոր Չայկան:

Ռուսաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից «ԻՏԱՌ-Տասս» գործակալությանը հայտնել են, թե համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն արդարադատության, անհատի եւ պետության իրավունքների ու իրավական շահերի պաշտպանության, քրեական պատիժների կազմակերպման եւ իրականացման, դատավճիռների եւ այլ մարմինների ընդունած փաստաթղթերի իրականացման ոլորտում: