«Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայի օրակարգ մտցված Ղարաբաղյան հիմնահարցը քվեարկության չի դրվի», - շաբաթ օրը ադրբեջանական «Էխո» թերթի հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: - «Քանի որ կողմերը համաձայնել են, որ Հայաստանը համանախագահներին ամենայն աջակցություն կցուցաբերի «գրավյալ տարածքների» բնակեցման փաստերի վերհանմանը ուղղված առաքելության կազմակերպման ու իրականացման գործում»:
Մերզլյակովը հերքել է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության տարածած լուրը, թե ինքը ասել է. որ «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին Պրահայում ընդամենը մեկ քայլ էր մնացել մինչեւ համաձայնությունների ստորագրմանը»:
«Ես նաեւ չեմ ասել, թե Ղարաբաղյան հիմնահարցը ՄԱԿ-ի քննարկան առարկա դարձնելու Ադրբեջանի ցանկությունը խառնեց բոլոր խաղաքարտերը», - նշել է Մերզլյակովը, սակայն հաստատել է իր խոսքերը, թե «ադրբեջանական այդ նախաձեռնությունը մի քանի ամսով արգելակել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը»:
Անդրադառնալով «գրավյալ տարածքների» բնակեցման խնդրին, Մերզլյակովը «Էխո»-ին ասել է, թե ԵԱՀԿ առաքելությունը այցելելու է միայն Լեռնային Ղարաբաղից դուրս Ադրբեջանի յոթ «գրավյալ տարածքները»:
Ռուս դիվանագետը հայտնել է նաեւ, որ փորձագիտական խմբի կազմում ընդգրկվել են համանախագահները եւ մեկական ներկայացուցիչ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ պետություններից: Հայաստանը եւ Ադրբեջանը ընտրել են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչներին: