Զուրաբ Ժվանիա. «2005 թվականը բեկումնային կլինի Վրաստանի էներգետիկայի համար»

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան հույս է հայտնել, որ 2005 թվականը բեկումնային կլինի երկրի էներգետիկայի ոլորտի համար:

«Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով էներգետիկայի նախարարությունը մշակել է ծրագրեր, որոնց իրականացումից հետո էներգիա մատակարարող ձեռնարկությունների հզորությունը 1,1 հազար մեգավատտից կհասցվի 1,8 հազար մեգավատտի», - ըստ ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, այսօր հայտարարել է Ժվանիան:

Վարչապետը նշել է, թե հատուկ ուշադրություն է դարձվելու ԹբիլՀԷԿ-ին, ինչպես նաեւ Արեւելյան Վրաստանի էներգետիկ ձեռնարկություններին՝ դրանց հզորությունը հացնելով 400-500 մեգավատտի:

Վրաստանի էներգետիկայի նախարարար Նիկի Գիլաուրիի հրապարակած տվյալներով, ԹբիլՀԷԿ-ի էներգաբլոկերից մեկում նախատեսվում է տեղադրել գազի տուրբին, որը հնարավորություն կտա արտադրել 130 մեգավատտ Էներգիա՝ վառելիքի ծախսը կրճատելով 30-40 տոկոսով: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 58 միլիոն դոլարը կառավարությունը չունի, սակայն ակնկալում է միջազգային կազմակերպությունը աջակցությունը այս խնդրում: