Ջորջ Բուշը՝ «Տարվա անհատ»

Ամերիկյան «Թայմ» ամսագիրը «Տարվա անհատ» է ճանաչել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Միացյալ Նահանգների վերընտիր նախագահը այդ կոչմանն արժանացել էր նաեւ 2000 թվականին՝ առաջին անգամ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո:

Հեղինակավոր ամսագրում Ջորջ Բուշին «Տարվա անհատ» ճանաչելը հիմնավորված է հետեւյալ կերպ. - «[Նա] կարողացել է համոզել ամերիկյան ընտրողների մեծամասնությանը, թե ինքը արժանի է ղեկավարելու Սպիտակ տունը եւս չորս տարի»:

Այս տարի կոչման հավակնորդներից էր նաեւ դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը՝ իր «Քրիստոսի չարչարանքը» վերջին ֆիլմի համար, սակայն վերջին պահին որոշվել է «Տարվա անհատ» ճանաչել նախագահ Բուշին: