Հունվարին Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Գալիք հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով կմեկնի Իրան, ինչի մասին նա ասել է չորեքշաբթի օրը Բաքվում Իրանի անվտանգության նախարար Ալի Յունիսլիի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Վկայակոչելով նախագայի մամուլի ծառայությունը՝ «Թուրան» գործակալությունը փոխանցում է Իլհամ Ալիեւըի խոսքերը, թե այցը «լուրջ խթան կհանդիսանա երրկողմ հարաբերությունների խորացման համար»:
Ադրբեջանի նախագահը շեշտել է նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի, ինչը, ըստ նրա, «շատ կարեւոր է»:

Իր հերթին Ալի Յունիսլին հայտարարել է, թե Իրանում սպասում են Ադրբեջանի նախագահի այցին, որը «կխթանի խաղաղության եւ կայունության հաստատումը տարածաշրջանում»:

«Ադրբեջանի հետ հարաբերությունները Իրանի համար միշտ առաջնահերթ են եղել», - ասել է Իրանի անվտանգության նախարարը: