Դեյվիդ Աթքինսոնի զեկույցը մտցվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգ

Երկուշաբթի օրը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական բյուրոն որոշել է Դեյվիդ Աթքինսոնի Ղարաբաղի հարցով զեկույցը մտցնել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ:

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, հուվարի 23-28-ը կայանալիք նստաշրջանի օրակարգ է մտցվել նաեւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի եւ դրա զարգացումների մասին հարցը:

Որոշվել է դիտորդական առաքելությամբ խորհրդարանականների խումբ ուղարկել Ուկրաինա` հետեւելու դեկտեմբերի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին: