Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, անցած շաբաթավերջին ընդունել է Ադրբեջանի մահմեդական, ուղղափառ եւ հրեա կրոնական առաջնորդներին՝ նրանց այցը որակելով «հանդուրժողականության խորհրդանիշ» եւ հայտարարելով, որ կրոնը երբեք չպետք է օգտագործվի բռնության նպատակներով:
«Ոչ ոք իրավունք չունի ներկայացնելու կամ օգտագործելու կրոնը որպես բռնության գործիք, որպես ագրեսիայի, բռնության, մահվան միջոց», - ասել է Հռոմի Պապը: - «Քրիստոնյաները, մահմեդականները եւ հրեաները պետք է միասին ձգտեն, որ բռնությունը վերանա աշխարհից»:
Ըստ Վատիկանի հաղորդագրության, Հովհաննես Պողոս Երկրորդը Ադրբեջանը ներկայացրել է որպես տարբեր կրոնների գոյակցության ու համագործակցության օրինակ եւ հույս է հայտնել, որ տարածաշրջանում ձեռք կբերվի «լիակատար խաղաղություն՝ հաշտություն ոգով»՝ նկատի ունենալով Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: