Հայ պատգամավորները պատրաստվում են մեկնել Բաքու՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի սեմինարին

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամներից Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») եւ Ալեքսան Կարապետյանը («Ազգային միաբանություն» ) պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ՆԱՏՕ-֊ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոուդ» («Վարդերի ճանապարհ») նախաձեռնության շրջանակներում՝ նոյեմբերի 25-֊27֊-ը Բաքվում կայանալիք «Անվտանգությունը Հարավային Կովկասում» սեմինարին:

Դեռեւս հայտնի չէ պատվիրակության երրորդ անդամի՝ ՄԱԿ խմբակցության անդամ Արթուր Պետրոսյանի մտադրությունը այս առիթով:

Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ նամակ է պատրաստվում Ադրբեջանի իշխանություններին՝ անվտանգության երաշխիքներ ստանալու համար:

Սեմինարի առաջին իսկ նիստում՝ «Ադրբեջանի ներքին կայունությունը եւ բարեփոխումները», սպասվում է նաեւ «ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում» թեմայով ելույթ: Ելույթի հեղինակի անունն առայժմ ճշտված չէ:

«Ռոուզ Ռոուդ»-ի հաջորդ սեմինարը 2005 թվականին անցկացվելու է Երեւանում:


Ռուզան Խաչատրյան