«Հոկտեմբերի 27»-ից անջատված գործը կարճվելու է: Սպասենք հերթական շահարկումներին», - ամփոփում ու միաժամանակ նախանշում է «Հայոց աշխարհ» թերթը: «Առավոտ» թերթը այսօր հեգնում է. - «Միանգամայն բացատրելի օպերատիվությամբ՝ այսպես էր դատախազությունն արձագանքել իշխանամետ թերթերից մեկի երեկ հրապարակած մարտահրավերին. «Ի՞նչ է, գլխավոր դատախազության համարձակությունը չի՞ հերիքում ուղղակի հայտարարելու, որ այլեւս նպատակահարմար չէ քննությունը շարունակել, եւ կարճում ենք անջատված մասը»։ «Ուչաստկովին գործը կարճեց» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթը խտացրել է. - «Գործը, փաստորեն, կարճվելու է «հանցադեպի բացակայությամբ», ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը չի ունեցել դրդիչներ, աջակիցներ, կազմակերպիչներ կամ, ավելի ճիշտ, բոլոր այս գործառույթներն իրականացրել են այն անձինք, ովքեր դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել: Այս որոշումը հանրության շրջանում հերթական անգամ հիասթափություն է առաջացնելու: Եվ խնդիրը այն չէ, թե այս գործում կազմակերպիչներ կա՞ն, թե՝ ոչ: Խնդիրն այն է, որ ո՛չ գործի նախաքննությունը, ո’չ էլ դատաքննությունը հանրությանը ապացույցներ չեն տվել կազմակերպիչների բացակայության մասին, եւ մեզնից յուրաքանչյուրը ներքուստ ավելի շատ հավատում է կազմակերպիչներ լինելու, քան թե՝ չլինելու վարկածին»: «Անջատված մասը կարճողները հայտարարում են, որ սա աշխարհի վերջը չէ՝ ցանկացած պահի «նոր երեւան եկած հանգամանքների» հիմքով կարող է գործի քննությունը նորոգվել: Սակայն բոլորին է հասկանալի, որ նման հանգամանքներ կարող են երեւան գալ միայն իշխանափոխությունից հետո, երբ քաղաքական իրավիճակը եւ, ըստ այդմ, պատվերը կփոխվի», - պայմանավորում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Հարցերը շատ են, եւ դրանց պատասխանները, ըստ լավատեղյակ անձանց, տանում են մի ուղղությամբ՝ դեպի հատուկ ծառայություններ, դեպի անվտանգության մարմիններ: Սակայն այս ամենը անելու եւ իրերն իրենց անուններով կոչելու համար քաղաքական կամք եւ նոր ժամանակներ են հարկավոր»:
«Հոկտեմբերի 27»-ից անջատված մասով քրեական գործի վերաբերյալ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած երեկվա ասուլիսից հետո «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը մի քանի հարցեր է ուղղել եւ Հակոբ Բաբայանին, ով, որպես հատուկ կարեւոր գործերով քննիչ, զբաղվել է Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի հայտարարությունների, իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու մասին բողոքների հիման վրա հարուցված քրեական գործի քննությամբ: «Եղե՞լ են արդյոք բռնությունն» հարցին վերջինս պատասխանում է. - «Այո, միանշանակ կարող եմ ասել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը եւ օպերատիվ խումբը ձեռնարկել են բոլոր միջոցները, այդ թվում՝ նաեւ անօրինական, չթույլատրվող: Եվ փորձել են այդ մեղադրյալներից ստանալ ցուցմունքներ՝ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների, օժանդակողների, դրդողների, այսինքն՝ այնպիսի անձանց մասին, որոնց վերաբերյալ քրեական գործում տվյալներ կամ նոր տվյալներ չկան: Եվ նրանց այնպիսի վիճակների մեջ են դրել, որ եթե որեւէ ինֆորմացիա ունենային կամ եթե գործով լինեին մարդիկ, որոնք քրեական գործից, նախաքննության տեսադաշտից դուրս են մնացել, ապա նրանք ուղղակի չէին կարող այդ մարդկանց անունները չտալ»: Հակոբ Բաբայանը հավաստիացնում է, որ բռնություն կիրառողները, ովքեր բավականին շատ են, կենթարկվեն պատասխանատվության:
«Հայկական ժամանակ» թերթի ընկալմամբ՝ ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխությունը շարունակում է խորհրդավոր մնալ: «Առնվազն անլուրջ կլինի մտածելը, թե Կառլոս Պետրոսյանն ինքն է ազատման դիմում գրել՝ ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ», - գրում է մեկնաբանը՝ վերհիշելով. - «Հատկապես որ` ընդամենը հոկտեմբերի 27-ին, երբ զրուցում էինք ԱԱԾ պետի հետ, նա հրաժարական գրելու եւ իր աշխատանքը լքելու որեւէ, անգամ հեռավոր մտադրություն չուներ»։ Մեկնաբանը մասնավորապես վարկած է ամրագրում, թե տեղի է ունեցել ընդամենը «տնտեսական ազդեցության ոլորտների վերաբաժանում». - «Քոչարյանը որոշում է կայացրել Կառլոս Պետրոսյանին ենթակա տնտեսական ոլորտները վերցնել ու վերաբաժանել այլ կլանների միջեւ»։ Այստեղ բերված է նաեւ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կռահումը, թե ինչո՞ւ Քոչարյանը հենց հիմա որոշեց վերաբաժանել Կառլոս Պետրոսյանին ենթակա տնտեսական ոլորտները. - «Բանն այն է, որ Կառլոս Պետրոսյանն այլեւս անթաքույց սատարում էր իր պրոտեժե Արթուր Բաղդասարյանին։ Այսինքն, նա ուղղակի զբաղված էր քաղաքական գործընթացների ուղղորդմամբ, եւ եթե նրա, որպես ԱԱԾ պետի, քաղաքական դերակատարությունը օր օրի մեծանար, ապա դա կարող էր փլուզել ողջ քաղաքական դաշտը»։
Վաչե Սարգսյան