«Իշխանությունը մերթ ընդ մերթ կշտամբում է ընդդիմադիր քաղաքական շրջանակներին «Հոկտեմբերի 27»-ը շահարկելու մեջ: Սակայն խիստ հետաքրքրական է, որ իրենք՝ իշխանության ներկայացուցիչները նույնպես վստահ չեն, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվել է», - ուշադրություն է սեւեռում «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով երեք Եռաբլուրում եւ Պանթեոնում նրանց հետ զրույցները: «Հայկական ժամանակ» թերթի խտացմամբ՝ երեկվա օրը ոչ մի բանով չէր տարբերվում անցած հինգ տարիների հոկտեմբերի 27-ից. - «Ինչպես անցած բոլոր տարիներին, երեկ եւս՝ Եռաբլուրում պաշտպանության փոխնախարար, «Երկրապահ» կամավորապան միության (ԵԿՄ) վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրող տեսնելիս թաքնվեց զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թիկունքում ու, ձեռքերը թափահարելով, ասաց. «Հազար եմ ասել՝ էդ տելեվիզորն ինձանից հեռու տարեք»: Ինչպես Վազգեն Սարգսյանի մյուս հավատարիմ ընկերները, Մանվել Գրիգորյանը եւս ամեն ինչ գիտի, բայց՝ իր հոգում: Իր հոգում «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներին ու պատվիրատուներին վաղուց արդեն բացահայտել է նաեւ Սպարապետի եւս մեկ նախկին ընկերը՝ Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը: Երեկ ե՛ւս Վազգեն Սարգսյանի ընկեր Վլադիմիր Գասպարյանը խոստացավ շատ շուտով, երբ իր ջղայնությունը հասնի կուլմինացիային, սրընթաց մտնել քաղաքականություն եւ խոսել»: «Երեկ, ի պատասխան լրագրողների հարցերին, թե, իրենց կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ի կատարողների ետեւում կա՞ն պատվիրատուներ, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չհամարձակվեց ասել, որ չկան, եւ որ ինքը բավարարված է գործի քննությամբ», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: - «Ու եթե անցած հինգ տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվել է, ապա՝ կարծրացել է ժողովրդի հիշողությունը»:
Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարում էր, որ շատ բան ունի ասելու, բայց կասի, երբ պահը գա: Դատավարությունն ավարտվեց, ու պահը այդպես էլ չեկավ: Անդրադառնալով սրան, Դեմիրճյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը «168» ժամ շաբաթաթերթում ընդհանրացնում է. - «Ստացվում է, որ բոլորը ինչ-որ բան ունեին ասելու: Կարծես իրենց անձնական հարաբերությունների մասին է խոսքը. կուզեն՝ կասեն, չեն ուզի՝ չեն ասի: Շատերն էլ առհասարակ չհարցաքննվեցին»: Մամուլում եղած տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով քննությունն իրականացնող խումբը ակտիվ աշխատանք է կատարում: «Այդ լուրերը իրականության չեն համապատասխանում», - պնդում է Աշոտ Սարգսյանը: - «Բացարձակ աշխատանք չի կատարվում: Նույնիսկ քննչական խումբ՝ որպես այդպիսին, գոյություն չունի»: Եվս մեկ մեջբերում. - «Մենք չենք սպասում, որ ներկա իշխանությունները գնան, հետո ասենք, որ «27»-ի ոճրագործության մեջ կասկածում ենք իրենց, մենք այսօր ենք այդ մասին բարձրաձայն ասում»:
«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի դիտարկմամբ՝ այսօր ընդամենը մի քանի հարյուր ցուցարար հավաքող «Արդարություն» դաշինքը իշխանությունների հետ խոսում է ավելի կոշտ տոնով, քան 2003-ի նախագահական ընտրություններից հետո, երբ նրա թեկնածուն ստացել էր մի քանի հարյուր հազար ընտրողների քվեները: Ու սրա գաղնիքը, ըստ նրա՝ «Հայաստանի շուրջն ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում որոշակի քաղաքական ուղղվածության ընդդիմություն ձեւավորելու փորձերի մեջ է»: «Առաջիկայում, երբ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները թեւակոխելու են իրենց վճռորոշ փուլը, արտաքին որոշակի ուժերին անհրաժեշտ է Հայաստանում ունենալ հակաղարաբաղյան կարգախոսներով հանդես եկող եւ երկրի ներսում եղած բոլոր դժվարությունները Ղարաբաղյան հիմնահարցի գոյությամբ բացատրող հստակորեն արեւմտամետ ընդդիմություն», - ձեւակերպում է մեկնաբանը՝ նաեւ համադրելով. - «Ներկայումս զուգահեռաբար սկիզբ առնող թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների «ձեռքերը ոլորելու» գործընթացը ներքաղաքական առումով Հայաստանում կերպավորվում է հստակորեն պարտվողական ընդդիմության ձեւավորման փորձերի տեսքով, այն պարագայում, երբ մեր հարեւան երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը»:
«Վախենալով վնասվել, ընդդիմադիրները զգուշանում են կտրուկ շարժումներ անելուց», - ներկայիս ընթացքն է պատկերավորում «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Չի ուրվագծվում այն ձեւաչափը, որ պիտի արյուն ներարկի քաղաքական դաշտի այս մոլորված հատվածին... Իշխանական կոալիցիայի պահվածքում էլ ամենաանհեթեթը մերթ ընդ մերթ նրանց հրապարակային քննադատական ելույթներն են ընդդեմ փողի շխանության ու սոցիալական անարդարությունների: Հարմար տեղավորված իշխանական բուրգի վերին հատվածներում, նրանք երկրի անհաջողությունների համար կարծես մեղադրում են այլմոլորակայիններին», - տարակուսում է մեկնաբանը:
Որոշ փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի դիվանագիտական դիրքերը թուլանում են Լեռնային Ղարաբաղի հարցում, իսկ Ադրբեջանի դիրքերը՝ ամրանում. Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ
լիազոր դեսպան Թոդա Էբբոթ Ուոթը այս հարցադրմանը «Հայկական ժամանակ» թերթում արձագանքում է. - «Ես հայկական դիվանագիտության մեջ որեւէ թուլացում կամ հակառակը՝ ադրբեջանականում, չեմ տեսնում: Կարծում եմ, որ երկու երկրներն էլ շատ լուրջ խնդրի առաջ են կանգնած եւ դժվար որոշումներ պետք է կայացնեն: Ոչ մեկը չի ստանա այն ամենը, ինչ ցանկանում է»:
«Սթափ, Հայաստանի պետական շահերից բխող վերլուծությունը պետք է որ մեր քաղաքական ուժերին հուշեր, որ Թուրքիայի Եվրամիության անդամությունը կամ անդամության պրոցեսում նրա ակտիվ ներգրավվածությունը բխում է Հայաստանի շահերից», - այսօր կրկին ընդգծվում է «Հայկական ժամանակ» թերթում: - «Եթե մենք ելնում ենք անգամ այն տեսակետից, որ Թուրքիան իսկապես մեզ համար թշնամական պետություն է եւ պոտենցիալ սպառնալիք Հայաստանի համար, այս պարագայում՝ առավելեւս պետք է շահագրգիռ լինենք այդ երկրի Եվրամիությանն անդամակցությամբ, որովհետեւ եթե այսօրվա Թուրքիայի` Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի հավանականությունը պայմանականորեն գնահատենք 10 միավոր, Եվրամիության անդամ Թուրքիայի կողմից ագրեսիայի հնարավորության գնահատականը, անգամ ամենավատատեսական կանխատեսման պարագայում, չի կարող գերազանցել մեկ միավորը»: «Եվ գուցե Եվրամիությանը անդամակցելու հարցով Թուրքիայի հետ բանակցություններն են այն երաշխիքը, որ մեզ ապահովագրում են Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսումից», - նշում է «Հայկական ժամանակ»-ը:
Վաչե Սարգսյան