Անցած շաբաթավերջին լրագրողական աննախադեպ բողոքի ակցիա իրականացվեց Ծաղկաձորում, որտեղ շաբաթասկզբին` անտառի բնապահպանական վիճակի եւ այն վտանգող սեփականատերերի գործունեության մասին հրապարակում պատրաստելիս, բռնարարքների էին ենթարկվել «Ֆոտոլուր» գործակալության եւ «Առավոտ» օրաթերթի թղթակիցները: Բողոքի ակցիային մասնակցեցին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում «Ֆոտոլուր» լրատվական գործակալության թղթակից Մխիթար Խաչատրյանին եւ «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանին առանձնատներից մեկի տիրոջ թիկնապահը նախ թույլ չի տվել լուսանկարել, իսկ ավելի ուշ բռնություն է կիրառել Խաչատրյանի նկատմամբ` նրանից խլելով թվային ֆոտոխցիկի չիփը: Հինգշաբթի օրը գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ բերման է ենթարկվել հանցագործություն կատարած անձը` Երեւան քաղաքի բնակիչ, 1961 թվականին ծնված Գագիկ Ստեփանյանը եւ հարուցվել է քրեական գործ` «խուլիգանական գործողություններ կատարելու եւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու փաստի առնչությամբ»:
Բողոքի ակցիայի ողջ ընթացքում լրագրողներին ուղեկցում էին տեղի ոստիկանները` նոր միջադեպեր թույլ չտալու համար:
Ազգային ժողովի պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող գրեթե բոլոր տարածքներում ակնհայտ էր շինարարական աշխատանքների հետեւանքով կանաչ տարածքներին հասցված վնասը: Դեպի ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Շահգելդյանին պատկանող` նախկին մանկական առողջարանի տարածքը տանող նոր ճանապարը, օրինակ, ակնհայտորեն բացված էր կանաչ տարածքների հաշվին: Նախկին ճամբարներից մեկում, որի 5 հեկտար տարածքը այժմ պատկանում է մեկ այլ պատգամավորի` «Մուլտի գրուփ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանին, շուրջ երեք տասնյակ շինությունները կառուցվում էին դարձյալ կանաչ տարածքի տեղում:
Նորակառույցների եւ կիսակառույցները տերերից ոչ ոք չկար, իսկ աշխատող բանվորները, որոնք նախազգուշացված էին լրագրողների այցի մասին, միաբերան պնդում էին, թե չգիտեն ում համար են կառուցում:
«Ես չգիտեմ… Ես այստեղ ո’չ աշխատում եմ, ո’չ տեսել եմ, ո’չ լսել եմ», - ասաց նրանցից մեկը:
Բոլոր կառուցված կամ կառուցվող առանձնատները շրջապատված են անտառի մեջ բարձրացած հսկայական քարե պարիսպներով:
Երբ լրագրողները ցանկանում էին մտնել այն տարածքը, որտեղ լուսանկարելու համար էին բռնության ենթարկվել «Ֆոտոլուր»-ի թղթակից Մխիթար Խաչատրյանն ու «Առավոտ»-ի թղթակից Աննա Իսրայելյանը, ճանապարհը արգելաձողով փակած մի անհայտ անձնավորություն փորձում էր թույլ չտալ լրագրողների մուտքը այդտեղ: Եվ անգամ երկրի նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի միջամտությունը անդրդվելի թողեց նրան:
Լրագրողները, ի վերջո, պարզապես արգելաձողի վրայից ցատկելով մտան այդ տարածքը, որտեղ, Աննա Իսրայելյանի փոխանցմամբ, գտնվում են Հայաստանի փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի, Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների առաձնատները:
«Այն, ինչ տեսել եք, միանգամայն օրինական է», - շրջայցի վերջում լրագորղներին ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: Միրզոյանի խոսքերով, կառուցապատվում են կիսախարխուլ ճամբարները, իսկ չինովնիկների առանձնատների տեղում նախկինում ոչ թե ծառեր, այլ կիսաքանդ տներ են եղել:
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե սեփական աչքով են տեսել նոր հատված ծառերը, քաղաքապետը ասաց. - «Ես այսօր կհանձնարարեմ… Եթե սեփական տարածքում որեւէ ծառ կա այդպիսի, մենք կպարտավորեցնենք, իրենք հնգապատիկը, տասնապատիկը վերականգնեն», - ասաց Գարուն Միրզոյանը` անպատասխան թողնելով լրագրողների առաջարկը անմիջապես գնալ եւ տեղում տեսնել հատված ծառերի կողճերը:
Ռուզաննա Ստեփանյան