Հայաստանում եռամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող Ջոն Օրդուեյը հինգշաբթի օրը հրավիրած հրաժեշտի մամուլի ասուլիսի ներածական մասում խոսեց հայերեն` արժանանալով լրագրողների ծափահարություններին:
Ներածական խոսքում Միացյալ Նահանգների դեսպանը արդյունավետ որակեց անցած երեք տարիների ընթացքում համատեղ աշխատանքը Հայաստանի կառավարության հետ, բարձր գնահատեց Հայաստանի աջակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:
Ջոն Օրդուեյը բարձր գնահատեց նաեւ հայ ժողովրդի ներուժը` ազատ, անկախ, տնտեսապես զարգացած եւ բարգավաճ երկիր կառուցելու առումով` միաժամանակ նշելով, որ անելիքներն էլ դեռեւս շատ են:
«Անհրաժեշտ է ամրապնդել անվտանգությունը եւ կայունությունը ողջ տարածաշրջանում», - ասաց նա: - «Մենք կշարունակենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ` Արցախի հիմնահարցի արդարացի եւ տեւական, փոխընդունելի լուծում գտնելու համար»:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության վիճակի վերաբերյալ, Օրդուեյը ասաց. - «Կարծում եմ, սա մի բնագավառ է, որտեղ առաջընթացը եղել է ավելի քիչ, քան մենք սպասում էինք` հաշվի առնելով Հայաստանի կարողութոշյունները»: Նրա խոսքերով, այդուհանդերձ` դեռ հույս կա, իսկ Միացյալ Նահանգները ամեն ինչ կանի` օգնելու, որ այս բնագավառներում առաջընթաց արձանագրվի:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ժամկետների մասին դեսպանն ասաց. - «Կարծում եմ, հիմա է ժամանակը»:
«Երկու երկրների նախագահները բավականաչափ ժամանակ ունեն աշխատելու մինչեւ նոր ընտրությունները», - շարունակեց նա: - «Կարծում եմ, բոլոր նախադրյալները կան արդյունավետ աշխատելու համար, եւ ժամանակն է հրապարակային հայտարարությունները առաջընթացի վերածելու համար: Մինսկի խմբի համանախագահները նույնպես կարծում են, որ հակամարտությունը կարգավորելու համար ամենահարմար ժամկետը հիմա է»:
Ներկայացնելով Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերը, որոնք իր երկիրը կիսում է Հայաստանի հետ` սահմանների վերաբացում, տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ հարաբերությունների բարելավում, տեւական խաղաղության հաստատում, Օրդուեյը ասաց, թե քանի դեռ Հայաստանը նվիրված կլինի այդ նպատակներին, ԱՄՆ-ը կշարունակի Հայաստանի հետ աշխատել այդ ուղղություններով:
«Հայաստանը ես կհիշեմ որպես հիասքանչ բնության եւ բարի, հյուրասեր, բարյացկամ մարդկանց երկիր», - ասուլիսի վերջում ասաց Ջոն Օրդուեյը:
Հրաչ Մելքումյան