«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ «Առավոտ» հեռուստաընկերության տնօրեն Արամ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասել է, որ հրաժարվում է հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից:
Աբրահամյանը չմանրամասնեց որոշման շարժառիթները:
«Առավոտ» օրաթերթի խմբագիրը նախկին «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրինությունը ստանձնել էր այս տարվա ապրիլին, երբ այդ հեռուստաընկերության բաժնետոմսերը գործարար, Ազգային ժողովի ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանից գնել էր նույնպես ԱԺ պատգամավոր, գործարար Մուրադ Գուլոյանը:
Այդ օրերին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Աբրահամյանը ասել էր, թե Գուլոյանի հետ պայմանավորվածություն է եղել, որ «չեն խորանա զուտ քաղաքական խնդիրների մեջ»:
«Այսինքն՝ եթե նա ինձ զանգի եւ ասի՝ խնդրում եմ կամ պահանջում եմ, որ այս մի քննադատությունը չհնչի կամ այս մեկին վատ բան չասվի, ես պարզապես նույն պահին այդ զանգից հետո դուրս կգամ աշխատանքից», - մայիսի 10-ին «Ազատություն» ռադիոկայանին հավաստիացրել էր Արամ Աբրահամյանը:
Լեոնիդ Զիլֆուղարյան