Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չորեքշաբթի օրը անփոփոխ թողեց Երեւանի քաղաքապետարանի որոշումը, որով արգելվել էր Մատենադարանի մոտ ընդդիմության նախատեսած հերթական հանրահավաքի անցկացումը:
Հանրահավաքն արգելվել էր՝ հիմնվելով մայիսի 12-ից ուժի մեջ մտած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վրա: Նույն օրենքի շրջանակում էլ ընդդիմադիրները բողոքարկել էին քաղաքապետարանի որոշումը:
Դեռ մինչեւ դատարանի վճռի հրապարակումը «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներից Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե «հրաշք» պիտի տեղի ունենա, որ դատարանը չեղյալ հայտարարի քաղաքապետարանի որոշումը:
«Քաղաքապետարանը ընդամենը կատարել է քաղաքական պատվեր, եւ որեւէ մեկը կասկած չունի: Ես նաեւ համոզված եմ, որ այդ քաղաքական պատվերը կշարունակի նաեւ դատարանը», - ասաց Վիկտոր Դալլաքյանը՝ դատարան դիմելն էլ փաստարկելով հետեւյալ կերպ. - «Ուղղակի մենք ուզում ենք, որպեսզի հասարակությունը իմանա, թե Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը ինչպես է կատարում քաղաքական պատվերներ»:
Ռուզաննա Ստեփանյան