Երկուշաբաթյա ընդմիջումից հետո հունիսի 4-ին Մատենադարանին հարող տարածքում միացյալ ընդդիմության նախատեսած հանրահավաքը լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը արգելել է:
Այս անգամ հանրահավաքն արգելվել է՝ հիմնվելով մայիսի 12-ից ուժի մեջ մտած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վրա, որը Ազգային ժողովը քննարկել եւ ընդունել էր անցած ապրիլին՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայության պայմաններում:
Հանրահավաք անցկացնելու մասին ընդդիմադիր պատգամավորների իրազեկմանը Երեւանի քաղաքապետարանից ստացված մերժումը հիմնավորվում է ոչ միայն հանգամանքով, որ «ՀՀ Դատախազության մարմիններում հարուցված են քրեական գործեր՝ կապված նախկինում անցկացված հանրահավաքների հետ», այլեւ՝ «ղեկավարվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ 13-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով»:
Նշված ենթակետը լիազոր մարմնին իրավունք է տալիս արգելել զանգվածային միջոցառումը, եթե «առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, նշված ժամին եւ նշված վայրում միջոցառման անցկացումն իրական (ռեալ) վտանգ է սպառնում անձանց կյանքին կա առողջությանը»:
Հանրահավաքը անցկացնել-չանցկացնելը կպարզվի դատարանի կայացրած որոշումից հետո, քանի որ, ըստ նույն օրենքի, միջոցառումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել, եւ դատարանը վճիռը պետք է կայացնի 24 ժամվա ընթացքում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին «Արդարություն» դաշինքի շտաբից, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընդդիմադիրների բողոքը լսելու է վաղը:
Կարինե Քալանթարյան