Ինչպես այս շաբաթ հաղորդել է «Սանդի թայմս» անգլիական թերթը, Լոնդոնի քաղաքապետարանի շենքի սեփականատերը հայազգի մեծահարուստ Տիգրան Իզմիրլյանն է: Պարբերականի վկայությամբ, Լոնդոնի քաղաքապետարանը 25 տարով վարձակալել է շենքը մի ընկերությունից, որի բաժնեմասերը հիմնականում պատկանում են ներկայումս Շվեյցարիայում բնակվող 77-ամյա Իզմիրլյանին:
Տիգրան Իզմիրլյանը, ով չի սիրում երեւալ հանրության առջեւ, «Ալիմենտա» ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն է: Այդ ընկերությունը, ըստ բրիտանական թերթի, գրեթե մենաշնորհ է հաստատել աշխարհում գետնընկույզի (արախիսի) վաճառքի բնագավառում:
1990 թվականին Իզմիրլյանների ընտանիքը հիմնել է «Իզմիրլյան» հիմնադրամը, որի միջոցներով կառուցվել է Երեւանի համալսարանի գրադարանը, iինչպես նաեւ տարբեր շինություններ Ռազմական ակադեմիայում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
1999 թվականին հիմնադրամը 3 միլիոն դոլար է նվիրաբերել «Եվրասիա» հիմնադրամին՝ Հայաստանում մանր եւ միջին բիզնեսը զարգացնելու նպատակով:
Վերջերս Իզմիրլյանը առաջարկել է Բահամյան կղզիների կառավարությանը՝ 1 միլիարդ դոլար ներդնել առափնյա տարածքը կառուցապատելու եւ բարեկարգելու համար:
Արմեն Դուլյան, Պրահա