Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, արդբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա գալիք սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթնաժողովի օրերին:

Ռուս դիվանագետի խոսքերով, նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի թվով երրորդ հանդիպման անցկացման վայրն ու ժամկետը որոշվել էր նրանց վարշավյան հանդիպման ժամանակ: