Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ուրբաթ օրը հերքեց անցած շաբաթ կառավարության լրատվական ծառայության տարածած տեղեկությունը, թե մայրաքաղաքի խոշոր հյուրանոցներից «Դվին»-ը վաճառվել է 100 հազար դոլարով։
Իրականում «Դվին» հյուրանոցը, ըստ Վարդանյանի, վաճառվել է 3 միլիոն 800 հազար դոլարով, եւ գնորդը՝ «Կովկասյան կումունիկացոն խումբ» ընկերությունը նշված գումարից 800 հազար դոլարով կփակի հյուրանոցի պարտքերը։
2002 թվականին «Դվին» հյուրանոցը արդեն մեկ անգամ մասնավորեցվել էր: Հյուրանոցի այն ժամանակվա գործադիր տնօրեն Վանուշ Թորոսյանը պարտավրովել էր միանվագ վճարել 1,5 միլիոն դոլար, ինչպես նաեւ՝ աստիճանաբար մարել «Դվին»-ի ունեցած 800 հազար դոլարի պարտքը: Սակայն 80 հազար դոլար կանխավճար մուծելուց հետո Թորոսյանը հետագա վճարումները չէր արել՝ մեղադրելով կառավարությանը «Դվին»-ի պարտքերը արհեստականորեն ուռճացնելու մեջ։ Այդ տարաձայնությունը, սակայն, շարունակություն չստացավ, քանի որ Վանուշ Թորոսյանը 2002-ի վերջին Մոսկվայում անհայտ մարդասպանի զոհ դարձավ:
Թորոսյանի սպանությունից հետո կառավարությունը շուտափույթ անվավեր ճանաչեց «Դվին»-ի վաճառքի գործարքը եւ նոր գնորդի փնտրտուքը կանգ առավ «Կովկասյան կոմունիկացիոն խմբի» վրա։ Որոշ դիտորդներ հակված են կապ տեսնել մոսկովյան այդ առեղծվածային սպանության եւ «Դվին»-ի այս նոր մասնավորեցման միջեւ։
«Դվին»-ի նոր գնորդը կառավարությանն առաջարկել է 3 միլիոն 800 հազար դոլար, ինչպես նաեւ պարտավորվել է հինգ տարվա ընթացքում 30 միլիոն դոլար ներդնելով՝ «Դվին»-ը դարձնել միջազգային չափանիշներով 5 աստղանի հյուրանոց։ Մամուլում պնդումներ կան, թե «Դվին»-ի իրական տերը ռուսաստանյան էստրադայի աստղերից մեկն է՝ Իոսիֆ Կոբզոնը։
Դավիթ Վարդանյան «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձավ նաեւ մեկ այլ խոշոր հյուրանոցի՝ «Սեւան»-ի խնդրին: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս հյուրանոցը թեեւ վաղուց մասնավորեցվել է, սակայն գնորդը՝ լոնդոնաբնակ հայտնի գործարար Վաչե Մանուկյանը այդպես էլ չի իրականացրել խոստացած ներդրումները: Ըստ Դավիթ Վարդանյանի, հայտնի գործարարը իր վարքագիծը բացատրում է մայրաքաղաքի ճարտարապետների հետ ունեցած տարաձայնություններով: Վերջիններս համարում են, որ այդ հյուրանոցը ճարտարապետական հուշարձան է ու քանդման ենթակա չէ։ Մինչդեռ, ըստ Վաչե Մանուկյանի գրասենյակի, այդ կիսակառույցը սեյսմիկ առումով հուսալի չէ. այն պետք է քանդել ու նորը կառուցել։
Ըստ Դավիթ Վարդանյանի, Վաչե Մանուկյանի հետ կնքած ներդրումային պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին, ուստի մնացած մի քանի ամսվա ընթացքում նրա գրասենյակը անգամ ցանկության դեպքում ոչինչ չի հասցնի անել, ուստի ամեն բան կորոշվի դատարանում:
Ատոմ Մարգարյան