Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, սկսված ամսվա ընթացքում կառավարության անդամները, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կայցելեն հանրապետության մարզեր եւ բնակչության հետ հանդիպումների ընթացքում «հանգամանորեն կներկայացնեն կառավարության գործունեությունը»:
Վարչապետի նման հանձնարարությունը համընկել է ընդդիմադիրների կողմից երկրի մարզերում իրականացվող հանրահավաքների ակտիվացման հետ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը տեղեկացնում է , որ կառավարության անդամների այդ հանդիպումների նպատակը տեղերում կառավարության գործունեությունը, ըստ առանձին ոլորտների իրականացվող քաղաքականությունը, նաեւ տվյալ մարզի կամ համայնքի համար նախատեսված ծրագրերը հանգամանորեն կներկայացնելն է:
Հանդիպումները, ըստ հաղորդագրության, կմեկնարկեն արդեն վաղը՝ մարտի 2-ին. - «Գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներն ու կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահները կայցելեն Կոտայքի մարզ...իսկ այցի ավարտին կմասնակցեն մարզխորհդի նիստին»:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում (այստեղ, ի դեպ, նախատեսված է կառավարության նշված անդամների հանդիպում) անցած շաբաթ հանրահավաք էր անցկացրել ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը՝ կոչ անելով նախապատրաստվել իշխանափոխությանն ուղղված զանգվածային բողոքի գործողությունների:
Անցած շաբաթ օրը մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում «Արդարություն» դաշինքի ղեկավարներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ վճռական գործողությունների կոչը հնչելու է արդեն մարտ ամսվա ընթացքում:
Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան