Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ուրբաթ օրը բանակցություներ են վարել Բրյուսելում Եվրատլանտյան գործընկերության խորհրդի արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպման շրջանակներում: Սա Վարդան Օսկանյանի եւ Աբդուլլա Գյուլի երրորդ հանդիպումն էր ավարտվող տարվա ընթացքում:
«Հանդիպման օրականգի մեր ընգրկվել էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային իրավիճակի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքի հետ կապված հարցեր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:
Նրա խոսքերով, հարցերի շուրջ ծավալված շահագրգիռ քննարկումների, մտքերի փոխանակումներից հետո, կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել նման հանդիպումները:
«Հանդիպման արդյունքներից Հայաստանի արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել, հատկապես՝ սահմանային խնդիրների հետ կապված, բացման հետ կապված», - շարունակեց Գասպարյանը: - «Թեկուզ փոքր, բայց դրական տեղաշարժերի առումով նախարարը գոհունակություն է հայտնել եւ գտնում է, որ այս անգամվա հանդիպումը նույնպես արդյունավետ հանդիպում էր»:
Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները ակտիվացել են անցած գարնանից ի վեր, երբ Անկարան ակնարկել էր, թե սահմանի վերաբացումը կարող է տեղ գտնել առանց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման:
Ռուզան Խաչատրյան, Երեւան