Եվրախորհրդի ամառային նստաշրջանում հարցականի տակ էր դրվել Հայաստանի նոր պատվիրակության լիազորությունների ճանաչումը՝ նկատի ունենալով ընտրախախտումների ծավալն ու լրջությունը: Այդուհանդերձ, աշնանային նստաշրջանում առանց հարցը քննարկելու Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանում բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի, պատվիրակությունների լիազորությունները ճանաչվեցին:
Այս առումով Եվրախորհրդի մոտեցումերին տված ընդդիմադիրների գնահատականները բազմաբնույթ են՝ կան քննադատական երանգներ, ավելի խիստ արտահայտված դժգոհություններ, աշխահաքաղաքական բացատրություններ, նաեւ ըմբռնում, թե նրանք սպասում են հարեւան երկրների ընտրություններն, որից հետո արդեն կանդրադառնան Հարավային Կովկասի բոլոր երկրների ժողովրդավարության վիճակին:
Ազգային ժողովում «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, կարեւորն այն չէ, թե մեր պատվիրակության լիազորությունները հաստատում են կամ չեն հաստատում: Կարեւորն այն է, որ Եվրախորհուդը հետեւողականություն ցուցաբերի իր իսկ արժեքների նկատմամբ: Եվրախորհուրդի գնահատմամբ, Հայաստանում անցկացված ընտրությունները խախտումներով ու կեղծիքներով են անցել, նրանք են պահանջել պատժել կեղծարարներին եւ պետք է հետեւողական լինեն իրենց պահանջներում: Ըստ Ստեփան Դեմիրճյանի, այլապես՝ ուղղակի
արժեզրկվում են Եվրախորհրդի գնահատականները, արժեքները, եւ նրանց մոտեցումները կարող են արժեզրկվել՝ ընկալվելով որպես երեսպաշտություն:
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, անօրինական ճանապարհով ընտրված Ազգային Ժողովը չի կարող օրինական պատվիրակություն ունենալ Եվրոպայում:
ՀԺԿ անդամ պատգամավոր Գրիգոր Հարությունյանի խոսքերով, իրենք այն կարծիքին չեն, թե Հայաստանի պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեին: Բայց, նրա տպավորությամբ, դուրս եկավ, որ եվրոպացիների խոսքն ու գործը չեն համընկնում: «Եվ այստեղ ստիպված ես մտածել, որ նախապատրաստում էին գործարք Հայաստանի իշխանությունների հետ՝ պատվիրակության լիազորությունների ճանաչումը փոխհատուցումն էր մահապատժի վերացման համար:
ԱԺԴ-ի ղեկավար Արշակ Սադոյանի խոսքերով, սա ոչ թե գործարք էր, այլ պատվիրակության լիազորությունների ճանաչման պատճառը հիմնականում աշխարհաքաղաքական է: Ըստ նրա, Ստրասբուրգում հաշվի են առնվել մեր տարածաշրջանի իրավիճակը, ինչը հիմա կապված է Ադրբեջանի նախագահական եւ որոշ չափով նաեւ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ:
Արշակ Սադոյանի կարծիքով, Եվրախոհրդի մոտեցումները պետք չէ դիտարկել որպես երկակի ստանդարտի կիրառում: Առաջիկայում Եվրախորհրդի եւ դեմոկրատական այլ կառույցների կողմից այլ հարցերում լուրջ աջակցություն է սպասվում, ասում է նա: Մասնավորապես, քանի որ առկախ է Սահմանադրական Դատարանի որոշումը՝ մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնելու մասին, ըստ Արշակ Սադոյանի, այդ հարցում աջակցություն է ակնկալվում Եվրոպայից:
Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը Ստրասբուրգում փորձելու է ստանալ Եվրախորհդի աջակցությունը վստահության հանրաքվե անցկացնելու հարցում:
Հրաչ Մելքումյան, Երեւան