Առողջապահության նախարարության պաշտոնյաները երեքշաբթի օրը հավաստիացրին, որ համեմատաբար զով հունիսից եւ հուլիսից հետո վերջին օրերին սաստկացած շոգը չպետք է «խուճապի առիթ» հանդիսանա:
«Առավելագույն ջերմաստիճանը դիտվել է երեկ», - երեքշաբթի օրը լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հիդրոօդերեւութաբանական ծառայության պետ Գենադի Կոջոյանը: - «Արարատյան հարթավայրում ջերմաստիճանը հասել է 40.6 աստիճանի: Հետագայում ջերմաստիճանը, իհարկե, կտատանվի, բայց արդեն 40 աստիճանի չի հասնի»:
Կոջոյանը ավելացրեց, որ օգոստոսի 13-ին եւ 14-ին սպասվում են «ավելի մեծ քանակությամբ տեղուներ»:
Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը վստահեցրեց, թե շոգի պատճառով Երեւանում ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու կարիք չկա: «Այսօրվա վիճակով չկա այդ վտանգը», - ասաց նա:
Բժիշկները խորհուրդ են տալիս հատկապես երեխաներին տանից դուրս չգալ ամենաշոգ ժամերին՝ կեսօրից մինչեւ ժամը 17-ը: Սնունդը պետք է լինի միայն թարմ եւ դյուրամարս: Իսկ արեւահարության նշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:
Հիգիենիկ-համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Նունե Բակունցը նախազգուշացրեց, որ երեխաներին պետք է արգելել լողանալ դեկորատիվ ջրավազաններում եւ շատրվաններում՝ կանխելու համար աղիքային եւ մակաբուծային հիվանդությունների տարածումը: Նա հավաստիացրեց նաեւ, որ սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել:
Շտապ օգնության ծառայության փոխտնօրեն Նունե Ժամկոչյանի ներկայացրած տվյալներով, անցյալ տարվա նույն ամիսների համեմատ իրենց ծառայության կանչերի թիվը չի ավելացել:
Ռուզան Խաչատրյան, Երեւան