Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության հրապարակած վերջնական եզրակացությանը եւ ընդհանրապես Եվրոպայից եկող ազդանշաններին, «Իրավունք» թերթի մեկնաբանը գրում է. - «Անշուշտ, Հայաստանի իշխանությունները նման չեն ինքն իրեն մտրակող մազոխիստի, հետեւաբար ոչ մի ընտրակեղծարար էլ չի պատժվի, քանզի իշխանությունը չի կարող պատժել ինքն իրեն: Բացի այդ, եթե անգամ ընդունվեն ընտրական օրենսդրության բարելավման վերաբերյալ ԵԱՀԿ-ի անխտիր բոլոր առաջարկները, միեւնույն է, դա դժվար թե անդրադառնա ընտրությունների որակի վրա, քանզի ընտրակաշառքով քվե ծախող ընտրողի վրա չի կարող ներազդել եւ ոչ մի եվրոպական կառույց: Իսկ այժմ եվրոպական կառույցները զբաղված են նրանով, որ իրենց գոհունակությունն են հայտնում Հայաստանում մահապատժի վերացման վերաբերյալ... Բայց այն, ինչ հաճելի է եվրոպացու ականջի համար, բավականին ոչ միանշանակ է ընկալվում Հայաստանում. բնակչության ջախջախիչ մեծամասնությունը մահապատժի կողմնակից է... Բացի այդ», - արդիականացնում է մեկնաբանը, - «բավականին ծիծաղելի է հնչում մահապատժի վերացումը, երբ յուրահատուկ մահապատիժները իրականացվում են օրը ցերեկով Երեւանի, Գյումրիի եւ այլ քաղաքների փողոցներում, եւ դրանք կայացվում են ոչ թե դատարաններում, այլ այսպես կոչված «ախպերություններում»:
«Ոչ ոք չի փոխվելու, ոչինչ չի փոխվելու» վերնագրի տակ «Իրավունք»-ում նաեւ «թեժ աշնան» թեմայով առանձնացված է. - «Իշխանական որոշակի շրջանակներ ակնհայտորեն ցանկություն ունեն հրահրելու ժողովրդական հուզումներ՝ հավանաբար նպատակ ունենալով հող ստեղծել սեփականության նոր վերաբաժանման համար... Սակայն ոչ մի ժողովուրդ էլ ինքնիրեն, առավել եւս ինքնակոչ առաջնորդների հորդորով ոտքի չի կանգնում, այնպես որ, եթե ժողովրդական հուզումներ անգամ լինեն, դրանք կլինեն խիստ ուղղորդված եւ բավականին կառավարելի, քանզի այս վերջին տարիների ընթացքում մեր բնակչությունն ապացուցեց, որ ընդունակ չէ անգամ տարերային անկարգությունների կամ քաղաքական անհնազանդության դրսեւորումների, էլ ուր մնաց բարիկադների գնալը»: Արձանագրելով, որ արտաքին առումով էլ ամենաանկանխատեսելի սցենարը այլեւս չկա, քանզի Ադրբեջանի խորհրդարանը արդեն իսկ Հեյդար Ալիեւի որդուն՝ Իլհամին, նշանակել է վարչապետ, մեկնաբանը ամփոփել է. - «Հորիզոնում խոշոր փոփոխություններ չեն երեւում: Եվ ըստ ամենայնի, երկրում ոչ ոք չի փոխվի, եւ ոչինչ չի փոխվի, քանզի իրերի ներկայիս դրությանը հիմնականում հարմարվել են ե'ւ իշխանությունները, ե'ւ բնակչությունը, ե'ւ որոշ վերապահումներով նաեւ ընդդիմության մի մասը: Փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե իշխանության բուրգի ներսում հակասությունները հասնեն ծայրահեղության, կամ եթե լինի էական արտաքին միջամտություն երկրի ներքաղաքական կյանքին»:
Հայկական ավիացիայի, ավիափոխադրումների սեփականաշնորհման հետքերով «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր ընդգծում է. - «Հարգանքը հարկատուների հանդեպ, ում հաշվին ժամանակին ստեղծվել է ազգային ավիափոխադրողը, ի տարբերություն կարգին երկրների, Հայաստանի համար դատարկ հնչյուն է: Այստեղ պետական ունեցվածքը երբեք չի դիտարկվում ժողովրդի սեփականություն, այլ համարվում է այս ու այն պաշտոնյաների ու նրանց հովանավորյալ «գործարարների» տիրույթ: Որոնք էլ արդեն 12 տարի իրար մեջ բաժանում են այդ ամենը: Հետո էլ դեռ անամոթաբար զարմանում են ժողովրդի «ապերախտությունից», որն այդպես էլ չի հասկանում-գնահատում իրենց մտքի թռիչքն ու տիտանական ջանքերը: Այդպես յոթ փակի հետեւում գաղտնի գործարքներով վերաբաժանեցին եւ ավիացիան ու դեռ սպասում են ժողովրդի հիացմունքին: Բայց ինչո՞ւ, ինչպես նորմալ երկրներում, նախապես չի հայտարարվել, թե ինչ են ուզում անել ու ինչպես», - հարց է դնում մեկնաբանը: - «Գուցե հենց Հայաստանի քաղաքացինե՞րը ցանկանային դառնալ ազգային ավիաընկերության բաժնետերեր՝ զերծ մնալով իրենց պարտադրվող հերթական «լավություն-փորձանքից»:
Վաչե Սարգսյան