Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ մասնավորեցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ Հրազդանի մեքենաշինական գործարանը:
Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը, «նիստում որոշվել է «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Նեֆելինային սիենիտների համալիր արտադրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը»:
«Հրազդանմաշ»-ի՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (70,35%) գնահատված արժեքը սահմանվել է ընդամենը 565 մլն 686 հազար դրամ (շուրջ մեկ միլիոն դոլար):
Պետական գույքի կառավարման վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, ասացին, թե իրենց ոչինչ հայտնի չէ գործարքի մասին:
Խորհրդային տարիներին «Հրազդանմաշ»-ում էր աշխատում Հրազդան քաղաքի բնակչության մեծ մասը: Գործարանի արտադրանքը հասցեագրվում էր նաեւ խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրին: Խորհրդային Միության փլուզումից հետո՝ վաղ 1990-ականներին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Թելման Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ գործարանը ջանում էր պահպանել արտադրությունը:
Արդյունաբերական հսկայից հետագայում անջատվեցին արտադրություններից երկուսը, որոնցից մեկը կատարում էր պաշտպանության նախարարության պատվերները: «Հրազդանմաշ»-ը թեեւ հիմնականում պահպանել է սարքավորումները, վերջին տարիներին գրեթե չէր գործում:
Էմիլ Դանիելյան, Երեւան