Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական կոալիցիա ձեւավորած կուսակցություններից մեկի՝ Հայ հեղափոխական դաշնակացության ղեկավար անդամը Հայաստանի ազգային շահերի համար վտանգավոր է համարում հայ-թուրքական սահմանի վերաբացումը:
Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների միջեւ տարաձայնությունների առումով, երկուշաբթի օրը պարզաբանեց, թե՝ «կոալիցիան կաթոլիկական ամուսնություն չէ, որ հնարավոր չլինի բաժանել»:
Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ կոալիցիայի գոյատեւման ձեւը բանավեճն է, իսկ իմաստը՝ երեք տարբեր տեսակետերից մեկին հանգելը:
«Այդ երեք տարբեր տեսակետերը մեկ տեսակետ դարձնելն է կոալիցիայի գործը: Բնական է՝ դա հեշտ պրոցես չէ... եւ կարծում եք, թե կոալիցիան արդեն համամերձ է: Դա այդպես չէ: Կոալիցիայի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են», - ասաց նա:
Ադյուհանդերձ, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների հարցում անհանգստացնում է ոչ թե տարբեր, այլ, առնվազն «Օրինաց երկիր»-ի եւ Դաշնակցության տրամագծորեն հակադիր տեսակետերը: Առաջինի նախագահ, Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը օրերս խոսում էր Հայաստանի - Թուրքիա խորհրդարանական կապերի հաստատման մասին, ինչի համար էլ խստագույնս քննադատվել էր Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթում, իսկ Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ խորհրդարանը պետք է այս ուղղությամբ արտգործնախարարության՝ քայլերի վերահսկողը լինի եւ ոչ թե ժամանակից առաջ ընկնի:
«Ճիշտ չէ նման խմբերի ստեղծումը երկրների մեջ, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն», - ասաց նա:
Հայաստան - Թուրքիա սահմանի կամ ճանապարհների բացումը այսօր, Դաշնակցության կարծիքով, «ուղղակիորեն վտանգելու է մեր ազգային շահերը»:
«Ցանկացած ճանապարհի բացում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Հայաստանին կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը դարձնի տրանզիտային երկիր», - բացատրեց նա: - «Եթե չեն կարողանում Ադրբեջանինը բացել, գոնե ամերիկացիները պետք է օգնեն ռուսներին՝ բացել աբխազական ճանապարհը: Որովհետեւ այլապես Թուրքիայից ճանապարհը ուղղակի մի քիչ կերկարի եւ Հայաստանը կկցի Թուրքիայի արեւելյան շուկաներին»:
Պնդելով, թե Թուրքիայի տնտեսական օգուտը այստեղ ավելի մեծ է, Վահան Հովհաննիսյանը շարունակեց. - «Եթե Թուրքիան համարում է, որ ճանապարհը բացելը զիջում է, ինչո՞ւ տնտեսական զիջումի դեմ մեզանից քաղաքական զիջում է պահանջում՝ ցեղասպանությունից հրաժարվել, սահմաններ ճանաչել եւ այլն»:
«Կարծում եմ, որ այսօրվա հայաստանյան զարգացման մեջ՝ տնտեսական կամ այլ, Թուրքիայի հետ հարաբերությունները առաջնահերթ չեն՝ հատկապես այդ ճանապարհի բացումը», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցադրմանն էլ, թե կոալիցիայում տեսակետերն այս առումով հակադիր են, հակադարձեց. - «Կհարթենք, մի անհանգստացեք: Բացատրական աշխատանքի միջոցով կհարթենք»:
Այսօր հրավիրված ասուլիսի բուն նպատակը վերջերս Ռոտերդամում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհնաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության աշխատանքի ամփոփումն էր: Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանի Ռոտերդամում ունեցած ելույթին, ուր վերջինս խիստ քննադատել էր հայաստանյան անցած ընտրությունները, ասաց. - «Բավականին ճիշտ գնահատականներ էին, շատ սխալ բաներ էլ չասաց, բայց իր արած հետեւությունը, ես կարծում եմ, Հայաստանի համար շատ վտանգավոր էր: Նա խոսեց այն մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել հակասահմանադրական հեղաշրջում»:
Եվ Գեղամյանի նման հետեւությունը, Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, ադրբեջանական պատվիրակությունը որպես «զենք ու դրոշ» օգտագործեց Հայաստանի դեմ:
«Իհարկե, ես այդ ամենին վերջ դրեցի», - հայտարարեց Հովհաննիսյանը՝ փոխանցելով, թե հարց է բարձրացրել, թե ու՞ր է Ադրբեջանի ընդդիմությունը, եւ ասել. - «Մերը, օրինակ, այստեղ է, ազատորեն արտահայտում է ցանկացած միտք, իսկ ադրբեջանական օպոզիցիան գտնվում է բանտում»:
Ռուզան Խաչատրյան, Երեւան