Սահմանադրական դատարանի որոշումը, որով մերժվել է Ազգային ժողովի՝ համամասնական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի հայցը, ընդդիմությունը համարում է քաղաքական որոշում եւ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Չորեքշաբթի օրը ասուլիս էին հրավիրել դաշինքի շահերը Սահմանադրական դատարանում ներկայացրած Արշակ Սադոյանը (Ազգային ժողովդրավարների դաշինքի նախագահ), Արտակ Զեյնալյանը («Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ) ու Ֆելիքս Խաչատրյանը (Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ, «Արդարություն» դաշինքի նորանշանակ ներկայացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում):
Կրկին ներկայացնելով Սահմանադրական դատարանում հնչեցրած իրենց փաստարկները, Արտակ Զեյնալյանը, օրինակ, ասաց, թե «այդքանը բավարար էր տասը համամասնական ընտրություն անվավեր ճանաչելու համար»: Արշակ Սադոյանի խոսքերով՝ դրանցից յուրաքանչյուրն իսկ բավարար էր համամասնականով ընտրությունն անվավեր ճանաչելու համար: Ընդդիմադիրների հաշվարկներով, մայիսի 25-ի քվեարկության օրը կեղծվել է շուրջ 450 հազար քվե:
Մեկնաբանելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանին հանձնաժողովի նոր կազմում նախագահ Քոչարյանի կողմից չառաջադրելը, ասուլիսի բանախոսները ասացին, թե Սահրադյանը «քավության նոխազ էր» (Արշակ Սադոյան) եւ «Մավրն արեց իր գործը, Մավրը պետք է հեռանար» (Արտակ Զեյնալյան):
«Արդարություն» դաշինքը, ինչպես տեղեկացվեց ասուլիսում, Ազգային Ժողովի համամասնական ընտրությունների արդյունքի շուրջ որոշումները բողոքարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումն արդեն սկսվել է: Բանախոսները փոխանցեցին նաեւ, որ Ստրասբուրգի դատարան են դիմելու նաեւ մեծամասնական ընտրությունների անդյունքները վիճարկող թեկնածուներ:
Ռուզան Խաչատրյան, Երեւան