Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցումից առաջ եւ հետո կառավարությունը հանրությանը եւ միջազգային դոնորներին վստահեցնում էր, թե ցանցերի կառավարման նպատակով կներգրավի նման աշխատանքի ունակ հայտնի միջազգային ընկերության: Ընտրությունը կանգ էր առել հարավկորեական «Դայվու-ինժինիրինգ» ընկերության վրա։ Հայտարարվել էր, թե հունվարի
1-ից սույն ընկերությունը պետք է ստանձներ ցանցերի կառավարումը:
Համաշխարահային բանկի ՍԱՔ-4 վարկի վերջին՝ 20 միլիոն դոլարանոց մասաբաժնի հատկացման նախապայմաններից մեկը հենց այս պահանջն էր։ Կառավարությունը վարկային մասաբաժինը ստացավ, սակայն, օպերատոր ներգրավելու խոստումը մնաց օդում կախված։ Հինգշաբթի երեկոյան բաշխիչ ցանցի սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ ընկերություն»-ը Հանրային հեռուստատեսությամբ աներկբա հայտարարեց, թե ցանցերում գործերի վիճակը լավ է, ու արտաքին կառավարիչ ներգրավելու խնդիր չի տեսնում:
Ցանցերի բաժնետոմսերի 80 տոկոսը գնելուց հետո «Միդլենդ»-ը չզլացավ նաեւ մնացած 20 տոկոսը եւս գնել, ինչը նրան հնարավորություն տվեց նմանօրինակ որոշումները միանձնյա ընդունել։ Մյուս կողմից, տնտեսապես էլ ձեռնտու չէ օպերատոր ներգրավելը. չէ՞ որ պրոֆեսիոնալ օպերատորին պետք է լավ վճարել։
Գործարքի մյուս կողմի՝ վաճառողի տեսակետները ներկայացնելով, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը թերթերից մեկին օրերս հայտնել է, թե վաճառքից հետո ցանցերում գործերի վիճակը էապես բարելավվել է, նվազել են կորուստները, ավելացել են գանձումները։ Դրա հետեւանքով ցանցերը կարողանում են 100 տոկոսով վճարել ստացած էլեկտրաէներգիայի ողջ քանակի դիմաց, ու ամբողջ գանձույթը փոխանցվում է արտադրող կայաններին։ Այսինքն՝ կառավարությունն էլ դեմ չէ, որ սեփականատերը նաեւ կառավարիչ լինի։
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի լրատվության հարցերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի խոսքերով, իրենք տեղյակ են «Հայցանց»-ի գործադիր տնօրենի հայտարարությանը ցանցերը ինքնուրույն կառավարելու ցանկության վերաբերյալ, սակայն, կցանկանային մանրամասնություները եւ հիմնավորումները ստանալ իրենց գործընկերոջից՝ կառավարությունից:
«Համաշխարհային բանկը շահագրգռված կլինի, որպեսզի «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությունը շարունակի հաջող կառավարում ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգսյանը: - «Մեր հիմնական մտահոգությունը այն էր, որ «Միդլենդ»-ը չունի այդ [կառավարչի] փորձառությունը: Պարզ չէ, թե չորս ամսվա ընթացքում ընկերությունը կարողացե՞լ է այդ փորձառությունը ձեռք բերել, թե՞ ոչ»:
Հայաստանի հիմնական ֆինանսական դոնորի մտահոգությունը, ուստի, այն է, որ ցանցերի կառավարումը լինի պրոֆեսիոնալ ու լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին, իսկ թե ով կկառավարի ցանցերը՝ սեփականտիրոջ ու կառավարության որոշելիքն է։
Ատոմ Մարգարյան, Երեւան