«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը այսօր հրավիրած ասուլիսում կրկին հայտարարեց, որ փետրվարի 19-ին կայացած քվեարկության արդյունքները «բացարձակ կեղծիք» է, ուստի իրենք չեն ուզում մասնակցել «անօրինական գործընթացների», այն է՝ երկրորդ փուլին:
«Մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները եւ անցկացնել ազատ, արդար, օրինական ընտրություններ», - ասված է Արտաշես Գեղամյանի շտաբի տարածած հայտարարության մեջ:
Արտաշես Գեղամյանը այսօր խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին. իր ասելիքն ասաց ու հեռացավ: Ուշագրավ է «Ազգային միաբանության» առաջնորդի հետեւյալ հայտարարությունը. - «Արդեն իսկ ակնհայտ է այն, որ գործող իշխանությունները գիտակցում են՝ եթե ընդիմադիր ուժերը հաղթանակ են կրում, ապա դա հղի է իրենց համար շատ ծանր հետեւանքներով: Ուղղակիորեն իրենք գիտեն, որ գնդակահարվելու են: Բնականաբար, այդ ամենն իմանալով, իրենք մահու կենաց կռիվ են տեսնում առաջիկա ընտրությունների ժամանակ»: Գեղամյանը ավելացրեց, թե ինքն էր միակ թեկնածուն, ով կապահովեր գործող իշխանության «առոք-փառոք» հեռանալը:
Գեղամյանը կրկին շեշտեց, թե երկրորդ փուլի խայծը կուլ տալու դեպքում, ընդդիմադիր դաշտը կվավերացնի Ռոբերտ Քոչարյանի օգտին տրված ավելի քան 700 հազար ձայնը:
«Մինչդեռ մենք գիտենք , որ դա բացարձակ կեղծիք է», - ասաց նա: - «Ահա սա է պատճառը, որ մենք չենք ուզում մասնակցել անօրինական գործընթացներին, այն է՝ երկրորդ փուլին»:
Կրկնելով, թե իր օգտին տրված քվեները պարզապես պատռվել են, Գեղամյանը շարունակեց. - «Այս ֆարսին, որը կորչվում է ընտրություններ, բնականաբար «Ազգային միաբանություն» կուսակցությունը եւ ես, անշուշտ, չենք մասնակցելու: Ընտրությունները պետք է ճանաչվեն անօրինական, պետք է հայտարարվի նոր ընտրություններ, որին, անշուշտ, նույն ընդդիմադիր մոտեցումներով կմասնակցենք, եւ, որ ամենակարեւորն է, համոզված կարող եմ ասել՝ կհաղթենք»:
«Ազգային միաբանության» ղեկավարը համոզմունք հայտնեց նաեւ, որ Քոչարյանի քարոզչամեքենան ամեն ինչ արել է, որպեսզի Արտաշես Գեղամյանը չհայտնվի երկրորդ փուլում: «Իրենք հիմա գլխներին են խփում, թե էս ինչ ղալաթ ենք արել, որովհետեւ միակ երաշխավորողը, որ Հայաստանի Հանրապետությունում արյուն չի թափվի, դա Արտաշես Գեղամյանն էր», - իր խոսքը եզրափակեց «Ազգային միաբանության» առաջնորդը:
Գեղամյանի հեռանալուց հետո նրա շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը հարցին, թե բացառվո՞ւմ է արդյոք, որ երկրորդ փուլում կուսակցությունը պաշտպանի Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը, պատասխանեց. - «Ես այդպիսի բան չեմ ասել»:
Ալեքսան Կարապետյանը կրկին ասաց, որ Արտաշես Գեղամյանի միշտ մերժել է պայքարի հանրահավաքային ձեւը: «Մենք պատրաստում ենք նյութեր», - շարունակեց նա: - «Ամսի 25-ին Կենտրանական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ մենք կներկայացնենք մեր ալտերնատիվ որոշման նախագիծը՝ չեղյալ համարելու ընտրությունների առաջին փուլը: Դրա հետ միասին, պատրաստում ենք համապատասխան փաստաթղթեր՝ Սահմանադրական դատարան դիմելու համար»:
Կարապետյանի խոսքերով, այս ընտրությունները իրենք չէին ընդունի, եթե անգամ հաղթած լիներ Արտաշես Գեղամյանը, քանի որ դեռեւս քվեարկությունը չավարտված՝ փետրվարի 19-ի ժամը 17-ին արդեն արտահայտել էին ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջը հայտարարությամբ, որը ստորագրել էին նաեւ այլ ընդդիմադիր թեկնածուներ: Հայտարարության համաձայն, ընտրությունների ընթացքում կիրառված խախտումները թույլ չեն տալիս լեգիտիմ համարել այդ ընտրություններում ընտրված նախագահին: Ալեքսան Կարապետյանի համոզմամբ, ընդդիմադիր բոլոր թեկնածուները պետք է բոյկոտեին երկրորդ փուլը:
Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իրենք երբեւէ չեն հայտարարել, թե մասնակցելու են երկրորդ փուլին:
«Մենք ասել ենք՝ երկրորդ փուլին կմասնակցենք այն դեպքում, երբ ապօրինաբար ձերբակալված, դատված մեր գործընկերները ազատվեն, պատժվեն մարդիկ, ովքեր հանցագործություններ են կատարել», - ասաց նա: - «Այդ դաշտը ստեղծելուց հետո նոր կարելի է խոսել ազատ, արդար ընտրությունների մասին»:
«Կիսում եմ պարոն Գեղամյանի կարծիքը մասսայական խախտումների վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ավելացնելով, որ իրենք ներկայումս պատրաստվում են արձանագրված խախտումների մասին կոնկրետ տվյալներն ու փաստաթղթերը ներկայացնել արդարադատության նախարարություն, ոստիկանություն, ինչպես նաեւ գործադիր իշխանության այսօրվա ղեկավարին: - «Մենք պահանջները ներկայացնելու ենք եւ պարտադրելու ենք, որ մեր պահանջները կատարեն, որից հետո կխոսենք մնացած բաների մասին»:
Նախկին վարչապետը նկատի ունի նաեւ երկրորդ փուլին մասնակցել-չմասնակցելու մասին որոշում կայացնելը, առավել եւս՝ որ առաջին փուլի տվյալները պաշտոնապես դեռ հայտարարված չեն: Ընտրությունների իրական արդյունքները հրապարակելուց եւ իրենց պահանջները բավարարելուց հետո, Սարգսյանի փոխանցմամբ, իրենք հանդես կգան հայտարարությամբ:
«Եթե չբավարարվեն մեր պահանջները, մեր քայլերը միշտ մտածված են», - ավելացրեց Արամ Սարգսյանը: - «Ուղղակի իշխանությունը կմնա օրենքից դուրս»:
Անդրադառնալով Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի հայտարարության հետեւյալ պարբերությանը՝ «Ընտրական անօրինական գործընթացին մասնակցելով, փաստորեն կամա թե ակամա կօժանդակենք այն ուժերին, որոնք վտանգում են հայոց անկախ պետականության գոյությունը, իսկ ժողովրդին դատապարտում են միջկլանային բախումներում թնդանոթային միս դառնալու ողբերգական դերակատարությանը», նախկին վարչապետը ասաց. - «Արտաշես Գեղամյանը այս հարցում շատ է խորացել... Ինձ դուր չեն գալիս երկկողմանի կլաններ, մսաղաց բառերը...»:
Այդուհանդերձ, Արամ Սարգսյանը ասաց, որ ինքը միշտ բանակցել է Գեղամյանի հետ. - «Արտաշես Գեղամյանը ընդդիմադիր դաշտից է, ընդդիմադիր պահանջներ է ներկայացնում: Համարում եմ շատ ճիշտ, որը ինքը նման դիրքորոշում է այսօր պահում, ուղղակիորեն, ուղիղ գծային: Մենք էլ լրացնող քայլն ենք կատարում»:
Շաքե Ավոյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան