«Նախագահ Քոչարյանն իր նախընտրական ելույթներում արդեն մի քանի անգամ ասել է, որ ատելությամբ, չարությամբ, թշնամանքով չի կարելի գալ իշխանության: Միանգամայն ճիշտ նկատառում է, մնում է այն կիրառել գործնականում», - շեշտադրում է այսօր «Առավոտ» թերթի խմբագրականը, ըստ որի՝ իրականում մեր երկրում 98-ի իշխանափոխությունից հետո այդ ատելության մթնոլորտը ոչ միայն չվերացավ, այլեւ շիկացավ: Ու հիմա էլ ծավալվում է. - «Չարժե, երեւի, փոքր երեխաների նման վիճել, թե «ով առաջինը սկսեց»: Օրինակ, եթե նախագահը նվաստացնում է «27»-ի տուժողների փաստաբանին՝ անվանելով նրան «բոմժ», ապա բոլորովին պարտադիր չէ հակադարձել նրան՝ «բոմժը դու ես»: Եվ հակառակը, եթե նախագահի որոշ ընդդիմադիր թեկնածուներ գովազդային ժամանակն օգտագործում են անձամբ Ռոբերտ Քոչարյանին վիրավորելու համար, անպայման չէ նույն անվայել բառերն օգտագործել այդ թեկնածուների հասցեին... Ինչքան էլ փոխադարձ լինի թշնամանքը, ավելի հանդուրժող, ավելի ներողամիտ, ավելի վեհանձն պետք է լինի նա, ով ուժեղ է»:
«Հայկական ժամանակ» թերթի առանձնացմամբ, քարոզարշավի յոթերորդ օրը կարելի է շրջադարձային համարել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի համար: «Բոլոր նրանք, ովքեր ՀԺԿ նախագահի հետ եղան Թալինում եւ հարակից մի քանի գյուղում, համոզվեցին, որ՝ «Ով, եթե ոչ Քոչարյանը» կարգախոսը, որով համառորեն «կուտ» են տալիս հասարակությանը, ընդամենը էժանագին տրյուկ է», - գրում է թղթակիցը: «Հանդիպումների բազմամարդությունը եւ ելույթներում հնչած մտքերը եթե գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագայում էական չեն կարող լինել, որովհետեւ իշխանություն լինելը արդեն բավարար է ցանկացած տեղում ցանկացած քանակի մարդ հավաքելու եւ ցանկացած ելույթ հնչեցնելու համար, ապա ընդդիմադիր թեկնածուների պարագայում կարեւորվում է ամեն մանրուք» Այս ելակետից «Օրրան» թերթում էլ ընդգծված է. - «ՀԺԿ նախագահ, նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական քարոզարշավի առաջին օրերը ապացուցեցին, որ մինչ այժմ ՀԺԿ նախագահի՝ շրջաններ կատարած այցերի լուսաբանումները ամենեւին էլ չափազանցություն չէին, եւ որ Ստեփան Դեմիրճյանի հետ մարդիկ հանդիպման են գալիս սիրով, ինքնաբուխ»: Ինքը՝ Ստեփան Դեմիրճյանը, «Օրրան»-ի հարցազրույցում գնահատելով քարոզարշավի ընթացքը, ասում է. - «Ամեն ինչ կարելի է կազմակերպել, բայց ժողովրդի սերը, աչքերի արտահայտությունը անհնարին է կազմակերպել»: Առանց փոխադարձ թշնամանքի, առանց միմյանց սեւացնելու քարոզարշավը անցկացնելու, սեփական ծրագրերի մասին խոսելու եւ ոչ թե քարոզարշավը հակաքարոզչության վերածելու՝ Ռոբերտ Քոչարյանի կոչերի կապակցությամբ էլ Ստեփան Դեմիրճյանը նշում է. - «Լավ կլիներ` նա, նախ, կարգի հրավիրեր իրեն սատարող որոշ թափթփուկների եւ հետո խոսեր հանդուրժողականության, բարության եւ միմյանց չսեւացնելու մասին»:
«Շատերը համոզված են, որ նախագահ է ընտրվելու Ռոբերտ Քոչարյանը, բայց քիչ չեն նաեւ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները», - Նոյեմբերյանից իր դիտարկումներով է կիսվում «Ազգ» թերթի թղթակիցը: - «Ինձ հանդիպած մարդիկ, ովքեր անդառնալիորեն ներքաշվել են նախընտրական ոլորապտույտի մեջ, նշում են, թե չեն տեսել մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանի ոտքերի առջեւ գառ մորթեն։ Նոյեմբերյանում Ստեփան Դեմիրճյանի ոտքերի առջեւ գառ մորթելու ցանկություն է հայտնել արդեն վեց գյուղացի»։
«Մայմունություն-2003», «Մոսկաների համերգը», «Մեկը հաղթում է բոլորին». այս վերնագրերն արդեն «Հայոց Աշխարհ» թերթինն են: Վերջինիս մեկնաբաններից մեկը, նկատի ունենալով ընդդիմադիրների քարոզարշավը, ձեւակերպում է. - «Իզուր ենք մենք միջոցառումն անվանում նախագահական ընտրություններ, երբ կարելի է ավելի պարզ կոչել՝ «Մայմունություն-2003»: Մեկ այլ մեկնաբանի գնահատականով էլ՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ի դեմս Սերժ Սարգսյանի գլխավորած նախընտրական շտաբի, գործում է վստահ, գրագետ, կարելի է ասել, ժամացույցի ճշգրտությամբ՝ լիարժեք իրացնելով նախընտրական քարոզչության ռեսուրսը, իսկ «թեկնածուների ջախջախիչ մեծամասնությունը առաջնորդվում է բամբասելու, չարախոսելու, «միասնական հակառակորդին» քարկոծելու մարտավարությամբ՝ ցուցադրելով սեփական անկարողությունը»:
«Իրավունք» թերթի մատուցմամբ՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանն իր ընտրարշավը մեկնարկել է բավականին ակտիվ եւ ագրեսիվ, փորձում է յուրովի շփվել ընտրողների հետ, վկայում է, որ նա այնքան էլ վստահ չէ իր հաղթանակի վրա. - «Հիմնական աշխատանքը կատարվում է նախընտրական հանդիպումներից դուրս... եւ գործող նախագահի հիմնական հույսը ոչ թե ռեալ ընտրողների կամքով տրված քվեն է, այլ ձայներ հայթայթելու այլեւայլ եղանակները... Ընթանում է զանգվածային ընտրակեղծիքների տարբերակը գործարկելու նախապատրաստություն»: «Իսկ «16»-ի միավորման ներսում ոչ այնքան քննարկվում է միասնական թեկնածու ունենալու հարցը, որքան պայմանավորվածություններ են ձեռք բերվում, թե ինչպես պետք է համատեղ կազմակերպվի ընտրակեղծիքների դեմ պայքարը», - արձանագրում է «Իրավունք»-ը՝ եզրափակելով. - «Եթե «16»-ին իրոք հաջողվի արդյունավետ պայքարել կեղծիքների դեմ, ապա չպետք է ֆանտաստիկ համարել այն տարբերակը, որ ընտրությունների երկրորդ փուլ կարող են դուրս գալ երկու ընդդիմադիր թեկնածու»:
Ի դեպ «Հայաստանի կոմունիստ» թերթի այսօրվա խմբագրականում էլ դեռեւս շեշտված է. - «Կոմկուսը մեծ հույսեր է կապում «16»-ի միության հետ եւ համոզված է, որ նման վիթխարի միասնականության ու միաբանության շնորհիվ միանգամայն հնարավոր է համազգային հաղթանակ ներկայիս իշխանությունների ու նախագահի նկատմամբ»:
Վաչե Սարգսյան