Նախագահական ընտրապայքարից դուրս եկած «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) թեկնածու Պարույր Հայրիկյանը ուրբաթ օրը իր ընտրազանգվածին եւ համախոհներին կողմնորոշեց դեպի նախագահի թեկնածու «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
Հայրիկյանը բազմիցս հայտարարել էր, թե ընտրություններին կարելի է գնալ միայն դաշինքով: Իսկ հատկապես Գեղամյանի ընտրությունը ԱԻՄ-ի առաջնորդը փաստարկեց այսպես. - «Գլխավոր նախապայմանն այն էր, որ հարգվեր «Ազգային ինքնորոշում» միավորման անցյալ եւ ներկա գործունեությունը: Անհատական եւ կուսակցական արժանապատվութանը հատուկ ուշադրություն հատկացվեր: Այդ տեսակետից Արտաշես Գեղամյանը մյուս հնարավոր դաշնակիցների համեմատությամբ աննախադեպ եւ անհամեմատելի առավելություն ուներ»:
Պարույր Հայրիկյանի խոսքերով, նախկինում Արտաշես Գեղամյանը քաղաքական կամ քարոզչական նկատառումներով այնպիսի հայտարարություններ է արել, որոնք կարելի էր դիտարկել որպես նահանջ Հայաստանի ինքնիշխանությունից:«Սակայն մեր մասնավոր խոսակցությունների ընթացքում մենք համոզվել ենք, որ ինքնիշխանության սկզբունքից նահանջի որեւէ դրսեւորում Արտաշես Գեղամյանը չի պատրաստվում թույլ տալ», - ասաց Հայրիկյանը:
5 տարի առաջ ԱԻՄ-ի առաջնորդը նույն վստահությունը տածում էր ներկայիս հակառակորդ, նախկինում ցանկալի դաշնակից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որը նույնպես անվերապահորեն ընդունում էր ԱԻՄ-ի գաղափարախոսությունը: «Ռոբերտ Քոչարյանը շատ շուտ հետ կանգնեց», - բացատրեց Հայրիկյանը: - «Պառլամենտական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը անցավ քաղաքական հակառակորդի կողմը»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը նույնպես Քոչարյանի նախկին դաշնակիցներից ու այսօրվա հակառակորդներից է:
«Քոչարյանը իմ քաղաքական եւ գաղափարական հակառակորդն է», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանը: - «Ես հեռացել եմ [նախագահի] խորհրդականի պաշտոնից հենց այդ պատճառով»:
ՀԴԿ-ի առաջնորդը ասաց նաեւ, որ իր կուսակցությունը դեռեւս ձեւավորված ընդդիմադիր բեւեռներից որեւէ մեկին միանալու կոչով ընտրազանգվածին ուղղորդելու մտադրություն չունի, թեեւ չբացառեց նման հնարավորությունը:
Շաքե Ավոյան, Երեւան