Գերմանիայում Հայաստանի նախագահը քննարկում է առեւտրին եւ անվտանգությանը վերաբերող հարցեր

Բեռլին (DPA) - Պաշտոնյաների փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի բանակցությունների կենտրոնում առեւտրին ու անվտանգությանը վերաբերող հարցերն են: Քոչարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ երկրի ձեւական ղեկավար, նախագահ Յոհաննես Ռաուի եւ արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերի հետ:

Օրակարգի հիմնական հարցերը, ըստ պաշտոնյաների, վերաբերում են առեւտրի խթանմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ըստ Ռաուի հայտարարության, Հայաստանի նախագահը շեշտել է հարցի նկատմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների արմատական տարբերությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը խրախուսել է շարունակել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ վերջերս սկսված երկխոսությունը: Հայ-թուրքական սահմանը տարիներ շարունակ փակ է, ի շարս այլնի, նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: